Նյու Յորքի նահանգապետի թեկնածուի վրա դանակով հարձակում են գործել (լուսանկարներ)
Լուսանկարներ
Անհայտ անձը դանակով հարձակվել է հանրապետական կոնգրեսական Լի Զելդինի՝ Նյու Յորքի նահանգապետի պաշտոնի թեկնածուի վրա, հայտնում է ABC News-ը։
Կոնգրեսականը նախընտրական քարոզարշավի շրջանակներում ելույթ է ունեցել Փերինթոն քաղաքում։ Նա կանգնած է եղել բեմին, երբ մի տղամարդ հարձակվել է նրա վրա, երկուսն էլ ընկել են գետնին։ Ականատեսների վկայությամբ՝ հարձակվողը ինչ-որ բան էր բղավում, իսկ երբ տապալել է կոնգրեսականին, նրան հաջողվել է հանել դանակը։ Ապա Զելդինը վերադարձել է բեմ և ավարտել իր ելույթը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր արագ արձագանքել են տեղի ունեցածին։
Քաղաքական գործիչը չի տուժել։ Նա աննշան քերծվածք է ստացել:
Միջադեպից հետո Նյու Յորքի գործող նահանգապետ Քեթի Հոչուլը՝ Զելդինի հակառակորդը, սոցիալական ցանցերում գրել է, որ ուրախ է լսել, որ կոնգրեսականն անվնաս է, իսկ կասկածյալը կալանավորված է։ Նա դատապարտել է հարձակումը՝ ասելով, որ Նյու Յորքում այդպես չպետք է լինի։
Զելդինը բանակի պահեստային փոխգնդապետ է, որը ներկայացնում է Լոնգ Այլենդը 2015 թվականից՝ ըստ Associated Press-ի: Նա նաև նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցն է և դեմ է քվեարկել 2020 թվականի ընտրությունների արդյունքների հաստատմանը, պարզաբանում է AP-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)