Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված հայ կոմպոզիտորի աճյունը հուղարկավորվել է 85 տարի անց 56 միլիոն դրամով 5 րոպեանոց հոլովակ են պատրաստել COP17-ի համար. Հոլիվուդի՞ց էր եկել նկարիչը (տեսանյութ) #ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Փաշինյանը Մեցոլային է փոխանցել «Արմատագիր-երկխոսության ուժը» Հայոց այբուբենի հուշաքանդակի մանրակերտը (լուսանկարներ) Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատները Իրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Անիծյալ ապուշ է․ Արման Ծառուկյանը հայտնվել է նոր սկանդալի կենտրոնում Փաշինյանի սրան սատկացնելու եմ, նրան կզացնելու արտահայտությունները քրեական հանցա՞կազմ են․ Գրիգորյան (տեսանյութ) Կասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը Լեզվակռիվ ԱԺ-ում՝ ՔԿ նախագահի հետ հարց ու պատասխանի ժամանակ. Ժողովուրդ, թույլ տվեք պատասխանի (տեսանյութ) Միգուցե քննիչները հոգնու՞մ են քաղաքական պատվեր կատարելուց. Ղազինյանը՝ Պողոսյանին (տեսանյութ) 

ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է Եգիպտոսի ազգային տոնի առթիվ կազմակերպված երեկոյին

Քաղաքական

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հուլիսի 21-ին մասնակցել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ազգային տոնին նվիրված երեկոյին:
Ռոբերտ Խաչատրյանն իր ելույթում ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ջերմորեն շնորհավորել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա 70-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Նախարարը, մասնավորապես, ասել է․

«Ինձ համար պատիվ է մասնակցել մեր բարեկամ երկրի համար կարևոր այս տոնակատարությանը։ Այս տարի մենք նշեցինք Հայաստանի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչի կապակցությամբ երկու երկրներում թողարկվեցին հոբելյանական նամականիշներ, իրականացվեցին մի շարք հանդիսավոր միջոցառումներ։ Կարող ենք վստահորեն արձանագրել, որ անցած 30 տարիների ընթացքում Հայաստանի և Եգիպտոսի միջև միջպետական հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրել։ Մեր հարաբերությունները խարսխված են դարերի պատմություն ունեցող հայ և արաբ ժողովուրդների բարեկամության, փոխադարձ հարգանքի և վստահության վրա։ Այսօր Հայաստանը և Եգիպտոսը արդյունավետ կերպով համագործակցում են քաղաքական, տնտեսական, գիտական, կրթական, մշակութային և այլ բնագավառներում: Արդյունավետ համագործակցություն է ձևավորել նաև մի շարք բազմակողմ հարթակներում»,- ասել է նախարարը՝ գոհունակությամբ արձանագրելով, որ երկկողմ օրակարգն իրապես հագեցած է և տարիների ընթացքում գրեթե բոլոր ոլորտներում էական առաջընթաց է գրանցվել՝ ունեցել ենք բազմաթիվ փոխադարձ այցելություններ, բարձրաստիճան հանդիպումներ, Հայաստանի և Եգիպտոսի միջև ստորագրվել են համագործակցության հինգ տասնյակից ավելի փաստաթղթեր, աճում է առևտրաշրջանառությունը։

«Առաջիկայում նախատեսվում է հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստի անցկացումը Կահիրեում, ինչը, համոզված եմ, ևս մեկ կարևոր խթան կհանդիսանա փոխգործակցության խորացման համար»,- նշել է Ռոբերտ Խաչատրյանը՝ հավելելով, որ ՀՀ կողմից Եգիպտոսի քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի վերջերս իրականացված դյուրացումից հետո ակնկալվում է նաև եգիպտացի զբոսաշրջիկների մեծ հոսք դեպի Հայաստան, ինչը մեծապես կնպաստի հայ-եգիպտական բարեկամական կապերի ամրապնդմանը և երկու ժողովուրդների փոխադարձ ճանաչելիությանը։

Նախարար Խաչատրյանը շեշտել է նաև հայ-եգիպտական հարաբերություններում եգիպտահայ համայնքի առանձնահատուկ դերակատարությունը, որը դարեր շարունակ նպաստել է ինչպես Եգիպտոսի զարգացմանը, այնպես էլ Հայաստան-Եգիպտոս կապերի ամրապնդմանը։ Եվ այս առումով հատուկ շնորհակալություն է հայտնել այն հոգածության համար, որը պետական մակարդակով վայելել և վայելում են Եգիպտոսում բնակվող մեր հայրենակիցները։

«Հայ ժողովուրդը երբեք չի մոռանում եգիպտացի ժողովրդի կողմից ցեղասպանությունից փրկված իր զավակներին ցուցաբերված գրկաբաց ընդունելությունն ու օժանդակությունը»,- նշել է նախարարն ու ընդգծել է նաև, որ, չնայած նշված բոլոր ձեռքբերումներին, Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերությունները դեռևս ունեն առավել զարգանալու և ընդլայնվելու չիրացված մեծ ներուժ և, ինքը համոզված է, որ համատեղ ջանքերով կարելի է նոր ազդակ հաղորդել երկկողմ համագործակցության էլ ավելի խորացմանը:

Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկին շնորհակալաություն է հայտնել նախարարին իրենց համար այս կարևոր և պատմական տոնին նվիրված երեկոյին ներկա գտնվելու և ողջույնի խոսքով հանդես գալու համար:

Դեսպան Դիսուկին, մատնանշելով երկու երկրների կառավարությունների սերտ գործակցությունն ու ապագա ծրագրերը, երկուստեք կարևորվել է Հայաստանի և Եգիպտոսի գործարար հատվածների միջև կապերի սերտացումը՝ ընդգծելով նաև եգիպտահայ համայնքի դերը հայ-եգիպտական հարաբերությունների ամրապնդման գործում:

Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկին իր ելույթում խոսել է նաև Հայաստանի և Եգիպտոսի միջև առկա ուժեղ պատմական և մշակութային կապերի մասին՝ նշելով, որ այժմ գլխավոր նպատակը երկու երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդումն է:

Դեսպանն ընդգծել է նաև, որ Եգիպտոսի կառավարությունը շահագրգռված է զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ տարբեր ուղղություններով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված հայ կոմպոզիտորի աճյունը հուղարկավորվել է 85 տարի անց56 միլիոն դրամով 5 րոպեանոց հոլովակ են պատրաստել COP17-ի համար. Հոլիվուդի՞ց էր եկել նկարիչը (տեսանյութ) #ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԻրանը հայտարարել է, որ ընտրում է դիվանագիտությունը, բայց պատրաստ է նաև ամենավատ սցենարինՓաշինյանը Մեցոլային է փոխանցել «Արմատագիր-երկխոսության ուժը» Հայոց այբուբենի հուշաքանդակի մանրակերտը (լուսանկարներ) Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատներըԼեհաստանը հատուկ նշանակության ուժեր է ուղարկել Ռուսաստանի հետ սահմանԻրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Անիծյալ ապուշ է․ Արման Ծառուկյանը հայտնվել է նոր սկանդալի կենտրոնում Տուսկը կմասնակցի Նավրոկիի գլխավորած Անվտանգության խորհրդի նիստին՝ չնայած Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված հակամարտությանըՓաշինյանի սրան սատկացնելու եմ, նրան կզացնելու արտահայտությունները քրեական հանցա՞կազմ են․ Գրիգորյան (տեսանյութ) Կասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը Չեխիայի նախագահը անհրաժեշտ է համարում Եվրոպայի մասնակցությունը Ուկրաինայի շուրջ բանակցություններինԼեզվակռիվ ԱԺ-ում՝ ՔԿ նախագահի հետ հարց ու պատասխանի ժամանակ. Ժողովուրդ, թույլ տվեք պատասխանի (տեսանյութ) Միգուցե քննիչները հոգնու՞մ են քաղաքական պատվեր կատարելուց. Ղազինյանը՝ Պողոսյանին (տեսանյութ) Ի՞նչ է սպասվում ԱՄՆ միջանկյալ ընտրություններում․ երեք հնարավոր զարգացումԶելենսկին ասել է, որ Մասկը հրաժարվել է քննարկել SpaceX-ի աշխատանքը ՈւկրաինայումՊապիկյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի հետ Ագարակ գյուղի 51-ամյա բնակիչը օգտագործել և իրացրել է թմրամիջոց․ նա կալանավորվել էՍրբուհի Գալյանը նեղվելու շատ բան ունի որովհետև ինքը այն պաշտոնյան է որ գրում է այդ սահմանադրությունը. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ) ԱՄՆ նախագահի կուսակցությունը 92 տարվա ընթացքում Կոնգրեսում տեղեր է կորցրել ընդամենը երեք անգամՄեքսիկայի դեսպանին ներկայացվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացըԳործարկվելու է էլեկտրաշչակ Երեք գերտերությունների առաջնորդները կարող են հանդիպել նոյեմբերի 18-19-ին՝ ՉինաստանումՊեսկովը հայտարարել է, թե ով կգլխավորի Ուկրաինայի հարցով բանակցությունների պատվիրակությունըՋանասիրաբար աշխատող քննիչի աշխատանքից դուրս գալու պաճառը ո՞րն է. Հարց ՔԿ ղեկավարին (տեսանյութ) Պայթյուններ, ռմբակոծություններ և վտանգավոր միջադեպեր՝ աշխարհումԻրանը ներկայացրել է Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության 5 պայմանԻրանը պահանջում է ճանաչել Հորմուզի ինքնիշխանությունըԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են հակամարտության կարգավորման առաջարկները․ Կատարի ԱԳՆՕդի ջերմաստիճանը կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայաստանում տոկոսադրույքները փոխվել են. ԿԲ-ի նոր որոշումը Ի՞նչ գործ ունեն մարզային դատախազները Փաշինյանի դիմավորման արարողություններին․ ինքնագործունեությո՞ւն է, թե՞ դատախազության ցուցում․ ՂազարյանԲրիտանացին ոտքով շուրջերկրյա ճանապարհորդությունն ավարտել է 28 տարումՎահագն Ալեքսանյանի կոտրած աթոռը նորոգե՞լ են, ո՞վ է պատասխան տալու, շշերն էլ կհավաքե՞ն (տեսանյութ) Բանտերում ուժեղացնում են հսկողությունը․ տեսախցիկներ են տեղադրվել Դանիայի ԱԳՆ-ը Գրենլանդիան հանձնելու մասին Թրամփի խոսքերը անվանել է ագիտացիայի մի մաս Հայկական եկեղեցին՝ թուրքական մշակույթի տո՞ւն, ռուբլու արգելք, Բաքվի նոր օրակարգըԲեյրութում 7 խաղաղ բնակչի սպանության գործով Ֆրանսիայում դատական քննություն է սկսվելՀայրության արձակուրդ Հայաստանում․ ինչ իրավունքներ ունեն Լեհաստանում ուկրաինացի տղամարդու կդատեն շքերթի ժամանակ դիվերսիա պլանավորելու համարՄեկնարկել է Փաշինյանի և Եվրախորհրդարանի նախագահի հանդիպումըՈրոշել էի նախարարության անունը փոխել. արդարադատության նախարարը՝ արդար լինելու մասին (տեսանյութ) Թրամփի խոստումը կատարվա՞ծ է․ ԱՄՆ-ում ապօրինի սահմանահատումները նվազել են 93 տոկոսովԳյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինի «Չեմ ուզում այլևս պատերազմել»․ իսրայելցի զինվորները՝ Գազայի պատերազմի հետևանքների մասին«Պատերազմը կարող էր ավարտվել օրերի ընթացքում»․ Լուկաշենկոն՝ Ուկրաինայի հակամարտության մասինԱդրբեջանը պարտվել է ՄԻԵԴ-ում՝ Ապրիլյան պատերազմի գործով․ ԴրմեյանՖուտբոլիստը մահացել է խաղադաշտում ստացած հարվածից հետո․ նա 30 տարեկան էր
Ամենադիտված