Արթուր Դավթյանի հրաժեշտն ու Աննա Վարդապետյանի մուտքը դատախազություն հարթ չի անցնի. «Իրավունք»
Հայկական Մամուլ«Իրավունք» թերթը գրում է.
«Այն, որ այս օրերին հարաբերական լռություն են պահպանում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները, բոլորովին էլ չի նշանակում, թե նրանք հետ են կանգնել իրենց պահանջներից:
«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ավարտն ու նրան փոխարինելու եկող Աննա Վարդապետյանի պաշտոնի ստանձնումը հարթ չի անցի: Զոհվածների ծնողներն ու հարազատները, նրանց աջակիցները պատրաստվում են հուժկու ակցիաների, որի մեկնարկը կտրվի հենց գլխավոր դատախազության դիմաց, ինչի համար այս անգամ որոշել են ամենայն մանրամասնությամբ պատրաստվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում