Պալասիո Դոմինգոն Հայաստանում է Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններից մի քանիսի աշխատանքը վերսկսվել է. ՌԴ փոխվարչապետ ՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները ՌԴ-ից դիզելային վառելիք գնելու պայմանավորվածության արդյունքը կասկածելի է. Մելոնի Քննարկում՝ Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության և քաղաքական հետապնդումների մասին. Սուրենյանց Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասին Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանում Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան Ալեքսանդրա Գրիգորյանը երիտասարդների Եվրոպայի առաջնությունում հերթական տիտղոսն է նվաճել ՏԻՄ ընտրությունների պատճառով մաթեմատիկայի միասնական քննությունը կանցկացվի հոկտեմբերի 27-ին ԵՄ-ն ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի գործի վերաբերյալ բարձրացված հարցերը 

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են միգրացիոն ռազմավարության նախագծի բաղադրիչի՝ Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները:

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հիշեցրել է, որ տարեսկզբին վարչապետի մոտ համանման կազմով քննարկվել է քաղաքացիության բաղադրիչը՝ ինստիտուտը վերարժևորելու տրամաբանությամբ, այն կապելով Իրական Հայաստանի, Հայաստանի հետ իրական կենսական կապի և ՀՀ-ն՝ որպես սուբյեկտի հետաքրքրությունների ու շահերի կենտրոն լինելու հետ։ Նախարարի խոսքով՝ այս հայեցակարգի շրջանակում մշակվել է ՀՀ քաղաքացիության մասին օրենքի փոփոխությունների նախագիծը, որն այժմ ամփոփման փուլում է։

Արփինե Սարգսյանը, անդրադառնալով միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններին, նշել է, որ միգրացիոն ոլորտի տեսանկյունից կարևոր է հստակեցումներ անել, քանի որ վերջին տարիներին Հայաստանը վերածվել է ընդունող երկրի՝ մարդկանց ներհոսքով, ինչը միգրացիայի կառավարումը դարձնում է պետական քաղաքականության առանցքային ուղղություն։

«Միգրացիայի կառավարումը ռազմավարական մակարդակում հստակեցնելը բխում է երկու կարևոր հանգամանքից: Առաջին՝ որքան խստացնում ենք քաղաքացիություն ստանալու պայմանները, այնքան օտարերկրացիների հոսքն ուղղվելու է դեպի կացության ինստիտուտ, առավել ևս, երբ խստացման հիմնական միջոցը կացության ու մշտական բնակության պահանջներ սահմանելն է։ Երկրորդ՝ միգրացիոն միտումներն ինքնին մեծապես փոխվել են մեր երկրում՝ ձևավորելով նոր պատկեր. տասնամյակներ շարունակ լինելով ելքի ուղղություն՝ ՀՀ-ն վերջին տասնամյակում վերածվել է մուտքի ու տարանցիկ ուղղության, ինչը շատ ավելի ընդգծված երևում է 2022 թ.-ից ի վեր։ Ընդ որում՝ առաջին անգամ 2025-ին գրանցել ենք ՀՀ քաղաքացիների սահմանահատումների դրական սալդո, որը պահպանվել է այս տարվա առաջին կիսամյակում»,– նշել է Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ այս պայմաններում իմիգրացիայի արդյունավետ կառավարման նոր մարտահրավերներ են առաջացել. ավելացել են գործարքների և դիմումների ցուցանիշները բոլոր միգրացիոն գործընթացներում՝ սկսած սահմանահատումներից մինչև ապաստան՝ ներառելով կացության դիմումներն ու բնակությունն օրինականացնելու միտումները։

Նախարարի դիտարկմամբ՝ այս համատեքստում անհրաժեշտություն է առաջանում, մասնավորապես՝ առավել արդյունավետ պայքարել անօրինական ու անկանոն միգրացիայի դեմ՝ ինտեգրելով կանխարգելիչ գործողություններ, ավելացնելով կարողություններն ու ամրակայելով ինստիտուտներն ու կառուցակարգերը։ Ըստ այդմ, միգրացիայի արդյունավետ կառավարման մեջ առաջարկվում է կիրառել ժամանակակից թվային գործիքակազմ, մասնավորապես՝ սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգի, Բնակչության պետական ռեգիստրի և միգրացիոն այլ թվային պլատֆորմների (քաղաքացիություն, կացություն, ապաստան և այլն) մշտական ու կայուն փոգործելիության միջոցով։ Այս համատեքստում, նախարարի խոսքով, սահմանների կառավարման մոդելի ու գործիքակազմի վերանայումը ռազմավարական մակարդակում փոխլրացնում է միգրացիոն ռազմավարությունը։

Հաջորդիվ՝ ներկայացվել են միգրացիոն հոսքերի և շարժունության կառավարման միասնական ռազմավարական ուղղորդման և պետության համար անհրաժեշտ տեսանելիության ապահովմանն ուղղված իրավական, ինստիտուցիոնալ քայլերը: Մանրամասներ են ներկայացվել նաև միգրացիոն գործող համակարգում առկա մի շարք խնդիրների լուծմանն ուղղված գործողությունների վերաբերյալ, որոնք կապահովեն միգրացիոն հոսքերի և շարժունակության կառավարման համապարփակ վերանայումը: Այս համատեքստում ներկայացվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները, որոնք են՝ միգրացիայի միասնական կառավարման համակարգի ձևավորումը, թվային, փոխգործունակ և անվտանգ միգրացիոն կառավարման համակարգի ստեղծումը, մուտքի, վիզայի և կացության ռեժիմների նպատակային վերափոխումը և սահմանային կառավարման ու իրավակիրառման կարողությունների ամրապնդումը:

Ծավալվել է քննարկում առաջարկվող ուղղություններով նախատեսվող վերափոխումների շուրջ, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ միգրացիայի կառավարումը պետական քաղաքականության առանցքային ուղղությունն է և միգրացիայի արդյունավետ կառավարումը պետության անվտանգության, տնտեսական զարգացման և մարդկանց իրավունքների պաշտպանության հիմքն է: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ միգրացիայի արդյունավետ կառավարմանն ուղղված քայլերը պետք է լինեն համապարփակ, հավասարակշռված և երկարաժամկետ կայունությանը միտված։ Երկրի ղեկավարը հանձնարարել է խորհրդակցության արդյունքում ընդունված որոշումների հիման վրա կատարել համապատասխան կարգավորումներ ռազմավարության նախագծում և ապահովել նախագծի ընդունման հետագա ընթացքը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պալասիո Դոմինգոն Հայաստանում էՌուսաստանի նավթավերամշակման գործարաններից մի քանիսի աշխատանքը վերսկսվել է. ՌԴ փոխվարչապետՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՌԴ-ից դիզելային վառելիք գնելու պայմանավորվածության արդյունքը կասկածելի է. ՄելոնիՔննարկում՝ Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության և քաղաքական հետապնդումների մասին. ՍուրենյանցՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասինՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումԼուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանԱլեքսանդրա Գրիգորյանը երիտասարդների Եվրոպայի առաջնությունում հերթական տիտղոսն է նվաճելՏԻՄ ընտրությունների պատճառով մաթեմատիկայի միասնական քննությունը կանցկացվի հոկտեմբերի 27-ինԼիոնից Ստամբուլ թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվելԵՄ-ն ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի գործի վերաբերյալ բարձրացված հարցերըՓաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը հանդիպել ենԹուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները կմասնակցե՞ն Երևանում կայանալիք COP17-ին․ ՀՀ ԱԳՆ-ն կրկին խուսափել է հստակ պատասխանիցՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր«Զվարթնոց» օդանավակայանում պահման հանձնված 30 հազար դոլարը փոխարինվել է կեղծ թղթադրամներով․ ԶԼՄԱրտաշատում «ՎԱՆ» Ա/Կ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել էՊեսկովը նշել է, որ Պուտինի և Թրամփի միջև հանդիպման մասին դեռևս համաձայնություն չկաԻշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետՄԱԿ-ը հրապարակել է վերջին 11 տարիների ընթացքում մահացած և անհետ կորած երեխա-միգրանտների թիվըՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասինՀունահռոմեական ոճի ըմբիշներ Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիրներՀայ-թուրքական սահմանի բացո՞ւմ, Փաշինյանի խաղաղության ծրագիրն ու Արցախի հուշարձանների ճակատագիրըՈւկրաինան Ուիթքոֆին և Քուշներին հրավիրել է Եվրոպայում կայանալիք հանդիպմանCOP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամՊեսկովը նշել է, որ Թրամփը ջանքեր է գործադրում Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համարՖիդանը կներկայացնի Թուրքիան հոկտեմբերի 15-ին Բաքվում կայանալիք CICA գագաթնաժողովումՇուրջօրյա ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններումՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավորԻՀՊԿ. Կոնտեյներային նավը խորտակվել է Հորմուզի նեղուցում«Մարզաբնակներն են մեղավոր Երևանի խցանումների համա՞ր». Գառնիկ Դանիելյանը՝ Սուրեն Գրիգորյանի առաջարկի մասինՔննարկվել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան երկաթուղիների վերակառուցման նախագծերըԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համարՏԻՄ ընտրությունների պատճառով «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը փոխվել էԵրևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը՝ COP17 համաժողովին ընդառաջEl Mundo. Մադրիդը չի բացառում Ռաբատի պատասխանը թագավորի՝ Սեուտա և Մելիլյա կատարած այցի պատճառովԱրտառոց դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրաՖրանսիայում ուսանողական բողոքի ցույցերի պատճառով փակվել է մոտ 200 դպրոցԴատախազությունը Աղվան Վարդանյանից պահանջում է բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 մլն դրամՀայաստանը Կանադայում ռազմական կցորդ կունենաԱդրբեջանը ոչնչացրել է Շոշի հուշարձանները. Օգտակար ապուշ․ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն՝ ԹրամփինԼեհաստանը հայտարարել է տարեկան ավելի քան 1 միլիոն արկերի արտադրության անհրաժեշտության մասինՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունումԹրամփը հրապարակել է տեսանյութ, որտեղ նա կռվում և գրկախառնվում է վագրի հետ (տեսանյութ)«Ռուսական երկաթուղիների» կոնցեսիայի պահպանման հարցը ՀՀ կառավարության հետ չի քննարկվել․ ԲելոզյորովՎաղը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը և կհանդիպի Արարատ Միրզոյանի հետԱդեկվադի գրասենյակ են եկել խուզարկության. Կոնստանտին Տեր-ՆակալյանՀնդկաստանի արտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները մնում են անփոփոխԶելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC
Ամենադիտված