Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է հինգի (լուսանկարներ)
ԼուսանկարներՖիլիպիններում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով՝ առնվազն 5 մարդ է զոհվել, 131-ը՝ վիրավորվել։ Այս մասին չորեքշաբթի օրը CNN Philippines-ի եթերում հայտարարել է Ռիսկերի կանխարգելման և բնական աղետներին արձագանքելու ազգային խորհրդի խոսնակ Մարկ Թիմբալը։ «Մայրաքաղաքում զոհեր և վիրավորներ չկան»,֊ ասել է նա։
Ավելի վաղ Հանրապետության ներքին գործերի և տեղական ինքնակառավարման նախարար Բենջամին Աբալոսը ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ «60 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, չորսը մահացել է»։
«Մենք կշարունակենք տրամադրել տեղեկատվություն, քանի որ իրավիճակը շարունակում է զարգանալ։ Կարծում եմ, որ այն ամենը, ինչ հնարավոր էր անել, արդեն արված է»,֊ասել է նա: