ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով լիազոր նախարարի հետ Վաղարշյան փողոցի կրակոցների գործով 3 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՔԱՎ․ 2026-ի յոթ ամիսներին ԶՈւ-ում արձանագրվել է զինծառայողների մահվան 30 դեպք Մարդուն առևանգելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է (տեսանյութ) Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ ԱՄՆ-ում կարող են արգելել Mercedes-Benz ավտոմեքենաների վաճառքը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ Իսպանիայում սաստիկ շոգի պատճառով «կարմիր» նախազգուշացում է հայտարարվել Մոսկվայի մոտակայքում Սու-57 է կործանվել Առինջում վտանգավոր գոտում գտնվող ինքնակամ կառույցները կնքվել են՝ անվտանգության նկատառումներով Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի 2030 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի էլ ավելի շոգ կլիմայական պայմաններում 

Երևանի քաղաքապետարանում հայտնաբերվել են 8.5 միլիարդ ՀՀ դրամի խախտումներ. ՊՎԾ

Քաղաքական

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվել է 2018-2022թթ. ընկած ժամանակահատվածում պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով ուսումնասիրություն:

Ուսումնասիրության շրջանակներում իրականացված ծավալուն և բազմակողմանի վերահսկողական ու վերլուծական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են շուրջ 8.5 միլիարդ ՀՀ դրամի խախտումներ, որոնք հիմնականում առնչվում են պետական բյուջեից համայնքին տրամադրված դոտացիաների հաշվարկման հիմքերին, Երևան քաղաքի փողոցների ընթացիկ նորոգման և ճաքալցման, ճանապարհաշինարարական, բարեկարգման և դիզայներական ձևավորման աշխատանքների ծրագրերին,  քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Էլեկտրատրանսպորտ», «Երքաղլույս» և «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությունների գործունեությանը, քաղաքապետարանի աշխատակիցներին ծառայողական նպատակներով բենզինի տրամադրման գործընթացին, արտասահմանյան գործուղումների ծախսերին, ինչպես նաև գնումների գործընթացը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերի պահանջներին և հանրակրթական ծրագրին: Մասնավորապես, բացահայտվել են հետևյալ առավել ուշագրավ և մեծածավալ խախտումները.

-       պետական բյուջեից Երևանի քաղաքապետարանին տրամադրվող դոտացիայի հաշվարկման հիմք հանդիսացող տեղեկատվությունը՝ գույքահարկի և հողի հարկի բազային տվյալները պակաս են ներկայացվել շուրջ 7.1 միլիարդ ՀՀ դրամի չափով,

-       ավելի քան 5 հազար փոխադրամիջոց չի հաշվառվել համապատասխան բազաներում, կամ անհիմն ներկայացվել է որպես օտարված, ինչի արդյունքում չի հավաքագրվել շուրջ 331 միլիոն ՀՀ դրամ գույքահարկի գումար, իսկ շուրջ 8 տասնյակ ավտոմեքենաներ օտարվել են առանց 4.3 միլիոն ՀՀ դրամ գույքահարկի պարտավորությունը մարելու,

-       թվով 634 փոխադրամիջոց օտարվել է հարկադիր աճուրդի կամ բռնագանձման շրջանակներում, իսկ դրանց մասով առկա 124.6 միլիոն ՀՀ դրամի գույքահարկի պարտավորությունը գանձելու ուղղությամբ քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից միջոցներ չեն ձեռնարկվել,

-       փողոցների և ճանապարհների նորոգման, ճաքալցման, բարեկարգման, աշխատանքների շրջանակներում արձանագրվել են շուրջ 542,7 միլիոն ՀՀ դրամի ոչ նպատակային օգտագործման և չկատարված աշխատանքների դիմաց վճարման դեպքեր, իսկ այդ աշխատանքների արդյունքում գոյացած՝ մոտ 288.6 միլիոն ՀՀ դրամի ասֆալտի տաշվածք կապալառու կազմակերպությունների կողմից չի տրամադրվել Երևան քաղաքի վարչական շրջաններին, ինչը սահմանված է եղել պայմանագրով,

-       հանրակրթական ուսուցման, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների (ներառական) կրթության և նախադպրոցական կրթության գծով հատկացվել է 90.4 միլիոն ՀՀ դրամ ավել ֆինանսավորում և այլն :

Երևանի քաղաքապետարանում իրականացված ուսումնասիրության արդյունքներն  ամփոփվել և ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը լուծելու նպատակով:

Պետք է նշել նաև, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ստացված տեղեկատվությունների և իրականացված վերլուծությունների հիման վրա՝ Երևանի քաղաքապետարանում զուգահեռաբար մշտադիտարկվում են 2011-2018թթ. շինարարության թույլտվությունների տրամադրման և ուղղակի վաճառքի եղանակով հողամասերի օտարման գործընթացները, որոնց արդյունքում այս պահի դրությամբ հայտնաբերվել են շուրջ 7.3 միլիարդ ՀՀ դրամի խախտումներ: Դրանք հիմնականում առնչվում են սահմանված ժամկետում շինարարությունը չավարտելու հետ կախված՝ վարչական տուգանքներ չկիրառելու դեպքերին, որոնց ընդհանուր չափը կազմում է մոտ 6.2 միլիարդ ՀՀ դրամ: Բացահայտված առանձին խախտումների դեպքերով 5 նյութեր ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն, որոնց հիման վրա արդեն իսկ հարուցվել են թվով 3 քրեական գործեր:

Երևանի քաղաքապետարանում մշտադիտարկումների շրջանակներում վերահսկողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքների մասին հետագայում կներկայացվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալլասը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վերջին չորս տարվա ընթացքում ամենամեծ ընդլայնման մասինՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով լիազոր նախարարի հետ Վաղարշյան փողոցի կրակոցների գործով 3 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվելՀՔԱՎ․ 2026-ի յոթ ամիսներին ԶՈւ-ում արձանագրվել է զինծառայողների մահվան 30 դեպքՌուբիո. Ուկրաինայում խաղաղության համար անհրաժեշտ են նոր գաղափարներCNN. ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցը կասկածվում է Վենսի ճանապարհորդական տվյալների արտահոսքի մեջ Մարդուն առևանգելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է (տեսանյութ) Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ ԱՄՆ-ում կարող են արգելել Mercedes-Benz ավտոմեքենաների վաճառքը Գերմանիան անսպասելի հայտարարություն արեց Լավրովի և Ռուբիոյի բանակցությունների մասինՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետԵՄ-ում չեն կարողացել համաձայնության հասնել Ռուսաստանի դեմ նոր սահմանափակման շուրջԻսպանիայում սաստիկ շոգի պատճառով «կարմիր» նախազգուշացում է հայտարարվել Մոսկվայի մոտակայքում Սու-57 է կործանվել Առինջում վտանգավոր գոտում գտնվող ինքնակամ կառույցները կնքվել են՝ անվտանգության նկատառումներովՌոդրին մեջքի վիրահատության կենթարկվի 2030 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի էլ ավելի շոգ կլիմայական պայմաններում Գևորգ Ալավերդյանը լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորման Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել են պլաստիկ արտադրանքի սահմանափակումների նոր կարգավորումներըՌուբիոն ասել է, որ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար անհրաժեշտ են նոր գաղափարներՀանրային քննարկման են ներկայացվել բարձրագույն կրթության լիցենզավորման և հավատարմագրման վերաբերյալ նոր կարգերը Թաքեր Կառլսոնը հայտարարել է, որ Ռուսաստանից վերադարձող որոշ ամերիկացիներ ենթարկվում են ձերբակալությանԿրեմլը հայտարարել է Իրանի և Սաուդյան Արաբիայի խաղաղ միջուկային էներգիայի իրավունքի մասինԵրևանում գտնվող պետական գույքը նախատեսվում է օտարել էլեկտրոնային աճուրդով Հրավեր ուղարկվե՞լ է Գարեգին Բ-ին՝ ԱԺ առաջին նիստին մասնակցելու համարՌուբիոն ասել է, որ ԱՄՆ-ն ավելի շատ հանդիպումներ է ունեցել ուկրաինացիների հետ, քան ռուսների հետԲելգորոդում ԱԹՍ-ի հարձակման ժամանակ վնասվել է ՔԿԱԳ-ի շենքը, որտեղ հարսանիք էր անցկացվումԲացահայտվել են սմարթֆոնի տեսախցիկի քիչ հայտնի հնարավորություններըԶելենսկին Ֆյոդորովին առաջարկել է փոխվարչապետի պաշտոնՀանդիպում ուսուցիչների հետՌուբիոն ասել է, որ Վան Իի հետ չի քննարկել ուկրաինական ճգնաժամըՈստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին 2026 թվականի առաջին կիսամյակում Լոռու մարզում սպանության դեպք չի արձանագրվելԻգոր Սարգսյանի տնային կալանքը փոխվել է վարչական հսկողությանՌուբիոն ասել է, որ Իրանին հասցվող վնասը կաճի ամեն օր, մինչև համաձայնագիր չլինիԱրագածոտնի քրեական ոստիկանները բացահայտել են ամիսներ առաջ տեղի ունեցած սպանությունը․ ձերբակալվել են երկու եղբայրներՊարզաբանել են, թե ովքեր կարող են օգտվել տրանսպորտային հարկի արտոնություններիցՕմանը համագործակցում է Սաուդյան Արաբիայի և Եմենում հակամարտության կողմերի հետՕպերայի և բալետի թատրոնի մեներգիչները համերգային ծրագրով հանդես են եկել ՊՆ զորամասումՄասնագետը նշել է՝ ինչու է սմուզին ավելի օգտակար, քան հյութըՔննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցերԿառավարությունը հաստատել է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքը Ոստիկանությունը դեռ չի ուղեկցել Բագրատ Սրբազանին դատական նիստին․ նա տեսազանգով կապվել է փաստաբաններ հետ (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստըՆոր կարգ՝ նորակառույց բնակարանների գնման գործընթացում Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցըՍննդաբանները նշել են կարտոֆիլի ուղեղի համար օգտակար անսպասելի հատկությունըԳևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ ԱլենինՌուբիոն ասել է, որ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար անհրաժեշտ են նոր գաղափարներՄԻՊ-ը և Կապանի համայնքապետը քննարկել են բնակիչների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Ամենադիտված