Ծնողները դստեր անկողնում պիթոն են հայտնաբերել
ԱյլՄումբայում ընտանիքը մեծ օձ է հայտնաբերել տանը: Այդ մասին հայտնում է Times of India պորտալը։
Առաջինն ահազանգել է 16-ամյա աղջիկը, նա բողոքել է մորը, որ իր անկողնում ինչ-որ բան է պտտվում։ Ծնողները ենթադրել են, որ դուստրը երազ է տեսել, սակայն, երբ սկսել են քրքրել անկողնու սպիտակեղենը, նկատել են պիթոնի, որը պառկած էր անկողնում։
«Դա նման էր վատ երազի, մենք բոլորս վախեցած էինք», - ասել է աղջկա եղբայրը:
Ավելի ուշ ընտանիքի անդամներին հաջողվել է սողունին դուրս քշել տնից, նա սողալով դուրս է եկել փողոց։
Հայտնի է, որ այն տարածքում, որտեղ ապրում է ընտանիքը, հաճախ են օձեր հանդիպում։ Օրինակ՝ այս շաբաթ պիթոնը թաքնվել էր մրգավաճառի խանութում։