Փեսան լսել է մոր քննադատությունը և հարսանիքի ժամանակ լքել հարսնացուին (լուսանկար)
ԱյլԹունիսում փեսացուն հարսնացուին լքել է խորանի մոտ, գրում է Oddity Central-ը։ Բաժանման պատճառը տղամարդու մոր խոսքերն են եղել, ով քննադատել է որդու ընտրությունը։
Ըստ Լամիա ալ-Լաբավիի, նա իր ընկերոջ հետ հանդիպել է չորս տարի, մինչ զույգը որոշել էր ամուսնանալ: Հարսն ու փեսան մեծ գումարներ են ծախսել տոնակատարությունը կազմակերպելու համար, սակայն կինը նշել է, որ նախկինում երբեք չէր հանդիպել իր սիրելիի մորը։
Երբ հարսանիքը եռում էր, Լամիայի ապագա սկեսուրը մոտեցել է որդուն և խնդրել չեղարկել ամեն ինչ՝ հյուրերի ներկայությամբ վիճելով, որ հարսնացուն շատ ցածրահասակ է և տգեղ։ Փեսան, ի զարմանս ներկաների, լսել է նրան և բոլորին խնդրել գնալ տուն։
Այն բանից հետո, երբ Լամիան պատմել է իր պատմությունը սոցիալական ցանցերում, մարդիկ աջակցության խոսքեր են հայտնել նրան:
«Դուք ոչ թե մարդ եք կորցրել, այլ մի բան, որը կարող էր անեծք դառնալ ձեր կյանքում»,- գրել են մեկնաբանները։