Անհետ կորած կնոջը, ում որոնել են Հնդկաստանի ռազմածովային ուժերի նավերով և ուղղաթիռով, հայտնաբերել են սիրեկանի հետ
ԱյլՀնդկաստանում ամուսնացած երիտասարդ կնոջը, որն անհետ կորել էր մի քանի օր առաջ, ողջ են գտել։ Այդ մասին հայտնում է India Today պորտալը։
Հուլիսի 25-ից իշխանությունները հետախուզում են կազմակերպել կնոջ համար, որն անհետացել էր ամուսնու հետ ամուսնության տարեդարձը նշելուց հետո։ Որոնողական աշխատանքների վրա ծախսվել է 10 միլիոն ռուփի, ներգրավվել են Հնդկաստանի ռազմածովային ուժերի երեք նավ և մեկ ուղղաթիռ։
Արդյունքում կորած կինը հայտնաբերվել է Նելլոր քաղաքի տարածքում, նա լողափում հանգստանում էր իր սիրելիի հետ, ում հետ ավելի վաղ փախել էր։
«Այս տիկինը բոլորիս խաբեց՝ վատնելով մեր ժամանակն ու էներգիան»,- վրդովվել է բարձրաստիճան ոստիկանը։