Երևանում մոպեդով վրաերթի են ենթարկել հետիոտնին, որը տեղափոխվել է հիվանդանոց
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հուլիսի 29-ին, մոպեդի մասնակցությամբ վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 38-ամյա Ռաֆայել Ղ-ն իր վարած մոպեդով Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնի, հայտնում է shamshyan.com-ը:
Վրաերթի ենթարկվածին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մոպեդի վարորդն ու օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը։ Վերջիններս, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վրաերթի ենթարկվածին։
Վթարի փաստի առթիվ վարույթ է նախաձեռնվել։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար