Երրորդ օրն է` փնտրում են Խաչատուր Քոքոբելյանի հայրիկին. տարբեր վարկածներ կան. «Ժողովուրդ»
Հայկական ՄամուլԺողովուրդ օրաթերթը գրում է. Երեկ՝ ժամը 23:00-ի դրությամբ, դեռեւս իրավապահ համակարգը չէր գտել ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հայրիկին:
Այսօր արդեն երրորդ օրն է, ինչ իրավապահները փնտրում են նրան։ ArmLur.am-ը գրել էր, որ Քննչական կոմիտեն ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հայրիկի անհետացման դեպքով քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի՝ մեկ ուրիշին ապօրինաբար կյանքից զրկելու հատկանիշներով, ասել է թե՝ սպանության հատկանիշներով: Իրավապահ համակարգում տարբեր վարկածներ են առաջ քաշվում, եւ քննությանը չվնասելու համար առայժմ չենք հրապարակում դրանք։
Հիշեցնենք, որ Աչաջուր գյուղի բնակիչ, 83-ամյա Գրիշա Քոքոբելյանը դուրս է եկել տանից և չի վերադարձել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվահամարում