Երևանում ամենաբարձր աստիճանի խմած վարորդը Nissan-ով բախվել է Opel-ին. 4 վիրավորից 3-ը երեխա է
Արտակարգ Պատահար
Հուլիսի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմանում Երևանի բնակիչ 41-ամյա Վիգեն Հովհաննիսյանը իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Դավիթաշենի Տիգրան Պետրոսյան փողոցում 3-րդ թաղամասի 18/1 շենքի դիմաց բախվել է Երևանի բնակիչ 29-ամյա Տիգրան Ալեքսանյանին պատկանող Opel մակնիշի ավտոմեքենային, գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Nissan-ի ուղևորները՝ Երևանի բնակիչներ 36-ամյա Արմենուհի Նազարյանը, 9-ամյա Մելանյա Խ․-ն, 6-ամյա Ռուբեն Խ․-ն և 11-ամյա Կորյուն Հ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գոտում։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության։ Պարզվել է, որ Nissan-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան)։
Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)