ԱՄՆ-ում ընտրել են տարվա ամենատգեղ շանը
Ժամանց
Կալիֆորնիայում անցկացվող ամենամյա մրցույթի ժամանակ աշխարհի ամենատգեղ շուն է ճանաչվել Միստր Happy Face անունով չինական շունը։ Այս մասին հայտնում է ABC News-ը։
Տասնյոթամյա շունն առանձնանում է մորթե «գլխարկով», մշտապես դեպի մի կողմ կախված լեզվով և թեքված գլխով։
Այս «երջանիկ դեմքը» համաճարակի ժամանակ գրավել է Արիզոնայի 41-ամյա երաժիշտ Ջենեդա Բենալլին: «Համաճարակի ժամանակ ես հույս ունեի կա՛մ երեխա ունենալ, կա՛մ շուն որդեգրել: Քանի որ երեխայի արտաքինը կախված էր Տիրոջից, ես որոշեցի շուն վերցնել», - ասել է Ջենեդա Բենալլին՝ ժյուրիին ներկայացնելով իր կենդանուն։ Ապաստանում, ըստ կնոջ, իրեն ծանոթացրել են տարեց ու վատառողջ շան հետ։
«Ապաստարանի աշխատակիցներն ամեն ինչ արեցին ինձ նախապատրաստելու այն ամենին, ինչ ես պետք է տեսնեի։ Ես տեսա մի արարած, որն իսկապես ծեր էր, բայց նրան երկրորդ հնարավորություն էր պետք, և այն արժանի էր սիրո»,- բացատրել է շան տերը: Նրա խոսքով՝ մինչ ապաստարանը շունն ապրել էր ոչ պատշաճ պայմաններում, չէր խնամվել և ենթարկվել էր բռնության։ Նրա արտաքին տեսքն էլ հենց պայմանավորված էր այդ հանգամանքով։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)