Իլոն Մասկը հակընդդեմ հայց է ներկայացրել Twitter-ի դեմ
ԱշխարհTesla-ի և SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկը հակընդդեմ հայց է ներկայացրել Twitter-ի դեմ ընկերության բաժնետիրոջ հայցի պատճառով, որը նույն օրը դատարանին խնդրել է պարտավորեցնել գործարարին փակել Twitter-ը 44 միլիարդ դոլարով ձեռք բերելու գործարքը, գրում է The Guardian-ը:
Հրատարակության տվյալներով՝ հուլիսի 29-ին Twitter-ի բաժնետեր Լուիջի Կրիսպոն, ով ունի 5500 բաժնետոմս, դատի է տվել Մասկին՝ ընկերության գնման գործարքն ավարտին հասցնելու համար։ Նա նաև խնդրում է ճանաչել, որ գործարարը խախտել է Twitter-ի բաժնետերերի նկատմամբ իր հավատարմագրային պարտավորությունները և փոխհատուցում տալ պատճառված վնասների համար։
Tesla-ի հիմնադիրը դատարան է դիմել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Դելավերի կանցլեր Քեթլին Մակ Քորմիկը կարգադրել է հնգօրյա դատավարություն սկսել հոկտեմբերի 17-ից՝ պարզելու, թե արդյո՞ք Մասկը կարող է դուրս գալ Twitter-ի գործարքից: Դատարանի որոշմամբ՝ առաջիկայում կարող է հրապարակվել ձեռնարկատիրոջ պահանջի խմբագրված տարբերակը։