Թուրքիան պատրաստ է նպաստել Սերբիայի և Կոսովոյի միջև դեէսկալացիային. Չավուշօղլու
Աշխարհ
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի և Կոսովոյի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Նիկոլ Սելակովիչի և Դոնիկա Գերվալլա-Շվարցի հետ:
Այդ մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
«Կապված Սերբիայի և Կոսովոյի սահմանին առկա լարվածության հետ հեռախոսազրույցներ եմ ունեցել սերբ և կոսովցի գործընկերներիս հետ: Թուրքիան մշտապես աջակցել է Բալկաններում խաղաղությանն ու կայունությանը»,-թվիթերում գրառում է կատարել Չավուշօղլուն:
Նրա խոսքով, լարվածության նոր ալիքը ոչ մի օգուտ չի բերելու երկու կողմերին էլ:
Թուրք դիվանագետը վստահեցրել է նաև, որ Անկարան պատրաստ է ջանքեր գործադրել՝ նվազեցնելու կողմերի միջև լարվածությունը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)