Ուկրաինայում կռված օտարերկրյա վարձկանները սպառնալիք են իրենց երկրների համար. ՌԴ ԱԳՆ-ն ահազանգում է
Աշխարհ
Ուկրաինայից վերադարձող վարձկանները սպառնալիք են հանդիսանում իրենց երկրների համար:
Այդ մասին ՌԻԱ Նովոստի-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ նոր մարտահրավերների և սպառնալիքների դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Տարաբրինը:
«Օտարերկրյա վարձկանները, որոնք ռազմական փորձառություն են ստացել Ուկրաինայում, եթե չզոհվեն, վերջին հաշվով վերադառնալու են իրենց երկրներ և անվտանգության տեսակետից ոչ պակաս սպառնալիք են հանդիսանալու»,- նկատել է դիվանագետը:
Տարաբրինի խոսքով, Մոսկվային մտահոգում է այդ իրավիճակը, ուստի հարցը ՌԴ ԱԳՆ-ն մշտապես բարձրացնում է միջազգային շփումների ընթացքում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)