Ֆրանսիայում խմելու ջրի ճգնաժամ է. նախարարն ահազանգել է աղետալի երաշտի մասին
ԱշխարհՖրանսիայի ավելի քան 100 վարչական շրջաններ (կոմունաներ) մնացել են առանց խմելու ջրի. պատճառը աննախադեպ երաշտն է:
Այս մասին հայտնել է Ֆրանսիայի էկոլոգիայի նախարար Քրիստոֆ Բեշուն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ֆրանսիայի ավելի քան 100 կոմունաներում այսօր այլևս խմելու ջուր չկա... Որոշ տեղեր խմելու ջուր է հասցվում բեռնատարների միջոցով, քանի որ խողովակներում ոչինչ չի մնացել»,- բողոքել է պաշտոնյան:
Նրա խոսքով, Ֆրանսիան պետք է խստացնի խմելու ջրի օգտագործման սահմանափակումները: