Հայտնի է՝ ինչու է Ջոն Լեջենդը խզել հարաբերությունները Քանյե Ուեսթի հետ
ԱյլՋոն Լեջենդն այլևս ընկերություն չի անում Քանյե Ուեսթի հետ։ Պատճառը 2020 թվականին ռեփերի՝ նախագահական քարոզարշավին և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին աջակցությունն է։ Այդ մասին գրում է The New York Post-ը։
Լեջենդը հայտնվել է CNN-ի «The Axe Files» կոչվող փոդքաստում, որտեղ նա հայտարարել է, որ այլևս «նախկինի պես Քանյե Ուեսթի ընկերը չէ»:
«Նա վրդովված է, որ ես չպաշտպանեցի իր թեկնածությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում։ Կարծում եմ՝ մեզ համար չափազանց դժվար է ընկերներ մնալը»,- ասել է նա։
Ուեսթը եղել է Թրամփի բուռն աջակիցը նրա նախագահության տարիներին՝ կրելով գլխարկներ, որոնց վրա գրված է՝ «Ամերիկան դարձնենք մեծ» և հաճախում էր Օվալաձև աշխատասենյակ: Լեջենդը աշխատում էր նախագահ Ջո Բայդենի և փոխնախագահ Կամալա Հարիսի համար 2020 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ: Նա հրապարակավ աջակցել է նրանց և ելույթ է ունեցել անդրանիկ համերգին։
«Քանյե Ուեսթը բավականին անկեղծ է եղել իր կարծիքներում, իր հարաբերություններում, այն ամենի մեջ, ինչի հետ առնչվում է», - մեկնաբանել է երգիչը:
Ջոն Լեջենդը հավելել է, որ չի պատրաստվում առաջադրվել նախագահի պաշտոնում։