Գլխով եք պատասխան տալու. Լուկաշենկոն բանակին ու ոստիկանությանն ուղարկում է բերքահավաքի
ԱշխարհԲելառուսի Վիտեբսկի մարզի Պոստավսկի շրջանում արձանագրված բերքահավաքի տեմպերը չեն գոհացրել նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:
Երկրի ղեկավարը դժգոհել է տեղական իշխանություններից և պահանջել դաշտեր ուղարկել բոլորին, ում հնարավոր է, այդ թվում՝ ուժային կառույցների ներկայացուցիչներին, հայտնում է TVC.ru-ն:
«Ոստիկանությո՛ւն, բանա՛կ՝ բոլորին ստիպել աշխատել: Կռիվն ավելի վատ է, քան երկաթե դիսցիպլինան: Պատերազմն այն ժամանակ է սկսվում, երբ մենք կորցնում ենք հոտառությունն ու դադարում ենք աշխատել»,- շրջանի ղեկավարությանը դիմելիս նախատել է Լուկաշենկոն:
Գլխո՛վ եք պատասխան տալու, զայրացած բացականչել է Բելառուսի նախագահը: