Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է 25000 պահեստազորայինների զորակոչելու հրամանը
ԱշխարհԻսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հրամանագիր է ստորագրել՝ «օպերատիվ նպատակներով» պահեստազորից մինչև 25 հազար զինվոր զորակոչելու մասին։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում կատարելով գերատեսչության մամուլի ծառայությանը։
«Պաշտպանության նախարար Բենի Գանցը հաստատել է օպերատիվ նպատակներով պահեստազորից մինչև 25000 զինվոր զորակոչելու հրամանը», - ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ իսրայելական բանակը հարձակվել էր Գազայի հատվածի վրա «Իսլամական ջիհադ» խմբավորման դեմ «Արշալույս» գործողության շրջանակներում։
Հաղորդվում է, որ Իսրայելի թիկունքում արտակարգ դրություն է հայտարարվել։ Արտակարգ դրություն է մտցվել նաև Գազայի հատվածի շուրջ 80 կիլոմետրանոց գոտում։
«Լուսաբաց» հատուկ գործողությունն իրականացվում է պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման ահաբեկչական թիրախների դեմ։