Տղամարդը մահացել է օձի խայթոցից եղբոր հուղարկավորությունից հետո, ով նույնպես մահացել էր օձի խայթոցից
ԱյլՀնդկաստանի 22-ամյա քաղաքացի Գովինդ Միշարան օձի խայթոցի հետևանքով մահացել է ավագ եղբոր՝ 38-ամյա Արվինդ Միշարայի հուղարկավորության արարողությունից հետո։ Ինչպես հայտնում է Indian Express-ը, եղբայրը նույնպես մահացել էր օձի թույնից առաջացած մարմնի թունավորման հետեւանքով։
«Գովինդ Միշարան մահացել է այն բանից հետո, երբ քնած ժամանակ օձը խայթել է նրան»,- ասել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Ռադհա Ռաման Սինգհը։
Բացի Միշարայից, ագրեսիվ օձը կծել է նրա եղբայրներից եւս մեկին՝ 22-ամյա Չանդրաշեքար Պանդեյին, ով ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Հնդկաստանում օձի խայթոցի հետևանքով տարեկան մահանում է մոտ 58000 մարդ։