Բժիշկը բացատրել է, թե ինչպես չի կարելի բուժել մեջքի ցավը
ԱյլՆյարդաբան Անաստասիա Յակուպովան E1 պորտալին պատմել է, թե ինչու չի կարելի մեջքի ցավը բուժել ժողովրդական մեթոդներով։
Եթե ցավը շարունակվում է մեկ օրից ավելի, ապա դրանից ինքնուրույն ազատվելու փորձերը կարող են միայն խորացնել վիճակը։ Ոչ մի դեպքում չպետք է տաքացնել կամ քսել ցավոտ հատվածը, հակացուցված են լոգանքը, շոգեբաղնիքը և նույնիսկ տաք ցնցուղը։
«Սա կարող է սրել իրավիճակը, երբ առաջանում է նյարդային արմատի սեղմում, քանի որ եթե դա օստեոխոնդրոզ չէ, այլ, օրինակ, երիկամային կոլիկա, ապա ինքնաբուժությամբ կամ ընդհանրապես չբուժմամբ վիճակը կարող է հեշտությամբ սրվել։ Եթե ցավն առաջին անգամ է առաջացել, անհրաժեշտ է դիմել բժշկի»,- զգուշացրել է նյարդաբանը։
Բժիշկը նշել է, որ չի կարելի փորձել ցավոտ մեջքը ձգել հորիզոնական գծի վրա, ավելի լավ է նաև հրաժարվել մերսումից։ Մեջքի ստորին հատվածի ուժեղ ցավի դեպքում նախ պետք է պարզել դրա պատճառը: