Հիվանդանոցում սկանդալ է հասունացել․ բուժվող կնոջ դուստրերը վիրավորել են բուժանձնակազմին
Իրավունք
Հոկտեմբերի 21-ին Տավուշի մարզի «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնում միջադեպ է տեղի ունեցել․ ստացիոնար բուժման մեջ գտնվող 79-ամյա կնոջ երկու դուստրերը պարբերաբար վիրավորել են բուժանձնակազմին, հրահրել կոնֆլիկտներ և միջամտել բուժական գործընթացին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանություն ահազանգած բուժկենտրոնի աշխատակիցը հայտնել է, որ Երևանի բնակիչ 49-ամյա Անահիտ Մ․-ն և 58-ամյա Արմենուհի Մ․-ն անհարգալից վերաբերմունք են դրսևորել ոչ միայն բուժանձնակազմի, այլև բուժման մեջ գտնվող այլ անձանց նկատմամբ՝ խաթարելով բժշկական կենտրոնի բնականոն աշխատանքը։
Դեպքի առթիվ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում փաստաթղթեր են կազմվել և փոխանցվել Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանություն դիմած Արմենակ Պ․-ն աշխատում է բժշկական կենտրոնում՝ որպես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ։


















































Ամենադիտված
Պարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ Սարգսյան