ԱՄՆ-ն ինքն է ճգնաժամեր ստեղծում, որոնց պատասխանատվությունը հետո գցում է մյուս երկրների վրա. Չինաստանի ԱԳՆ
ԱշխարհՄիացյալ նահանգներն ինքն է ստեղծում ճգնաժամ, իսկ հետո փորձում արդարացումներ գտնել իր սխալ հայտարարությունների ու գործողությունների համար: Ընդ որում, նրանք նենգափոխում են փաստերն ու պատասխանատվությունը գցում այլ պետությունների վրա:
Այս մասին հայտարարել է Չինաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանը:
Նրա խոսքով, Վաշինգտոնն է սադրել Թայվանական նեղուցում լարված իրավիճակը, և պետք է պատասխանատվություն կրի այդ ճգնաժամի համար:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հարաբերությունները լարվել են նախորդ շաբաթ ամերիկյան Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան այցից հետո: