Ռուսաստանը մտադիր է ռազմաբազա հիմնել Սերբիայում
ԱշխարհԲելգրադում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Բոցան-Խարչենկո պատմել է Սերբիայում ռուսական ռազմական բազա հիմնելու մասին:
Այդ թեմային դիվանագետն անդրադարձել է SM News-ի եթերում, հայտնում է Lenta.ru-ն:
Բոցան-Խարչենկոն ընդգծել է, որ Սերբիայում ռուսական ռազմաբազայի հիմնումը այդ երկրի ներքին գործն է: Բացի այդ, խնդիրը վերաբերում է նաև բուն Ռուսաստանին:
«Ինչ վերաբերում է համատեղ մարդասիրական կենտրոնին, այն կա և գործում է հումանիտար աղետների ճգնաժամային արձագանքման համար»,-հավելել է դեսպանը:
Նրա խոսքով, Սերբիան բարեկամական երկիր է ՌԴ-ի համար, իսկ Բելգրադը «սկզբունքայնորեն մերժում է հակառուսական պատժամիջոցները»: