Չավուշօղլուն Հայաստանին կոչ է արել չդիմել սադրանքների
Ադրբեջան«Երբ Ղարաբաղը գտնվում էր «օկուպացիայի» տակ, Թուրքիան ճշմարտության կողմն էր: Երբ սկսվեցին մարտերը, Թուրքիան պաշտպանում էր ադրբեջանցի զինվորներին»:
Այդ մասին դեսպանների XIII համաժողովի ժամանակ Ստամբուլում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն, հայտնում է ԱՊԱ-ն:
Նրա խոսքով, Թուրքիան աջակցում է խաղաղ գործընթացին, ինչպես նաև պատերազմից հետո Ղարաբաղի վերականգմանը: Բացի այդ, Չավուշօղլուն Հայաստանին կոչ է արել չդիմել սադրանքների: