Այսօր ՀՀ-ում տեղի ունեցող կապիտալ ներդրումները գերազանցում են Խորհրդային Հայաստանի ծավալները. Փաշինյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի խորհուրդը Նավի Փիլային է դիմել՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրով Զինվորին հասցրել են ինքնաuպանության. կան ձերբակալվածներ ԹՐԻՓՓ նախագծերը կարող են գործել Հայաստանի տարբեր հատվածներում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան (տեսանյութ) Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը. Փաշինյան (տեսանյութ) Մենք պետք է սկսենք հասկանալ տեխավտոզննման լրջության մակարդակը. Ավինյան (տեսանյութ) Էս ոլոր-մոլոր գյուղի ճանապարհը չի, Երևանում պիտի զգույշ լինեն կապալառուները. Ավինյան (տեսանյութ) Մենք Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման նպատակ չունենք.ժամանակավրեպ է.Գալյան (տեսանյութ) Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը (տեսանյութ) Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում Շինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան (տեսանյութ) 

Տիգրան Ավինյանն ապահովագրում է իրեն՝ Փաշինյանի կողմից «քցված» լինելուց

Վերլուծական

Այսօր «Սուրմալու» առեւտրի կենտրոն ժամանած նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ռեզոնանսային հայտարարություն է արել` նշելով, որ այդտեղ է որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ եւ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու։ Ըստ էության, նմանատիպ շեշտադրումով Ավինյանը նախընտրական քարոզչության համար նախատեսված ժամկետից շուտ մտավ նախընտրական պայքարի մեջ: Հանրության կողմից այս քայլը միանշանակ չընդունվեց, քաղաքացիները  սոցիալական ցանցերում իրենց վրդովմունքն են հայտնում, որ ՔՊ քաղաքապետի թեկնածուն նախընտրական քարոզչության ստարտ է ընտրել ողբերգության վայրը, երբ դեռ կան անհետ կորածներ և պարզ չէ զոհերի վերջնական թիվը:

Տարիներ առաջ նման վարքագիծը վրդովմունք էր առաջացնում նաև այն ժամանակվա ընդդիմադիրների՝ Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցների մոտ: Դիցուք, երբ 2006 թվականին, դեռևս ՊՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը քարոզարշավի պաշտոնական բացումից շաբաթներ առաջ սկսեց դիրքավորվել որպես նախագահի ապագա թեկնածու, ընդդիմադիր մամուլը դա բնութագրեց հետևյալ կերպ. «Արդեն բավական ժամանակ է, ինչ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը բան ու գործ թողած զբաղվում է նախընտրական քարոզչությամբ: Հանկարծ հիշել է, որ զինծառայողները նաեւ հարազատներ ունեն, եւ գյուղեգյուղ ընկած հանդիպում է նրանց հետ, Հանրային ռադիոյով ամեն օր պատասխանում է հարցերին, շախմատիստներին հետեւը գցած այստեղ-այնտեղ հանդիպումներ է ունենում, ջրագիծ-բան է բացում եւ այլն»: Ընդդիմադիրները կոչ էին անում ԿԸՀ-ին ուսումնասիրել Սարգսյանի այս ֆալստարտը ու PR-ը և տալ դրան համապատասխան գնահատական:

Նմատիպ իրավիճակ էր նաև 2017 թվականին: Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, ըստ օրենքի, պետք է մեկնարկեր մարտի 5-ին: Սակայն, ՀՀԿ-ն ժամանակից առաջ անցնելով՝ Երեւանի տարբեր հատվածներում տեղադրել էր իր ցուցակով առաջադրված ու չառաջադրվածների դիմապատկերներով քարոզչական պաստառներ: Այդ պաստառների թվում գերակշռում էր վարչապետ Կարեն Կարապետյանի նախընտրական պաստառները, իսկ ինքը` Կարապետյանը, ընտրություններից շաբաթներ առաջ սկսել էր ծրագրային հարցազրույցներ տալ և խոսել ապագայի պլանների մասին: Բնականաբար, ընդդիմությունը՝ ի դեմս Փաշինյանի և թիմակիցների, սա նույնպես դիտարկեց իբրև օրենքի պահանջի կտրուկ խախտում և պահանջեց ԿԸՀ-ից պատժել ՀՀԿ-ին և Կարապետյանին; 

Անգամ, եթե նախկին իշխանության ներկայացուցիչները օրենքի խախտումով նախընտրական քարոզարշավ էին սկսում, այնուամենայնիվ դա ակնհայտորեն չէր արվում ողբերգության ֆոնին, այն էլ պաշտոնապես հայտարարված սգո օրով: Դժվար է պատկերացնել, թե ինչ բուռն արձագանքի կարժանանային Հանրապետականները, եթե նրանցից որևէ մեկը փորձեր քաղաքական դիվիդենտներ հավաքել համազգային աղետի ֆոնի վրա: 

Հետևաբար հարց է առաջանում՝ ինչո՞ւ Տիգրան Ավինյանը գնաց նման քայլի, հատկապես, երբ իր թիմակիցները և անձամբ Նիկոլ Փաշինյանը նախկինում այսպիսի ֆալստարտերին հստակ գնահատական են տվել:  Ակնհայտ է, որ Ավինյանը չէր կարող չգնահատել իր այս հայտարարության հանրային արձագանքները և իմիջային հետևանքները: Չի բացառվում, որ չնայած ամիսներ առաջ արված պաշտոնական հայտարարության՝ ՔՊ ներսում դեռևս հստակություն չկա այն հարցում, թե ով է ի վերջո լինելու Երևանի քաղաքապետի իշխող ուժի թեկնածուն: Գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր հրապարակային հարցազրույցների ընթացքում բազմիցս է ակնարկել, որ հեշտությամբ չի պատրաստվում զիջել իր տեղը Տիգրան Ավինյանին: ճիշտ է` բացահայտ առճակատման Հրաչյա Սարգսյանը չի գնացել, սակայն իր ամբիցիաները հրապարակավ ուրվագծել է: Չի բացառվում, որ ՔՊ շարքերում լինեն նաև ուրիշ, ոչ պակաս ամբիցիոզ անձինք, ովքեր «աչք կունենան» քաղաքապետի աթոռի վրա:  Եվ հենց այդ ներքին խմորումների և ընթացող ստվերային պայքարի ֆոնին Ավինյանի այս հայտարարությունը ավելի շատ նման է  իրեն ապահովագրելուն, որպեսզի հետագայում Նիկոլ Փաշինյանին շատ ավելի բարդ լինի՝  «քցել» իրեն և վերջին պահին Երևանի քաղաքապետի այլ թեկնածուի անուն հնչեցնել: Թերևս Տիգրան Ավինյանը լավ է ծանոթ Փաշինյանի ոճին և հենց դա է նրան ստիպում իմիջային վնասի գնով փորձել պահպանել քաղաքապետ դառնալու շանսերը՝ նվազեցնելով ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի մանևրելու հնարավորությունները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Այսօր ՀՀ-ում տեղի ունեցող կապիտալ ներդրումները գերազանցում են Խորհրդային Հայաստանի ծավալները. Փաշինյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի խորհուրդը Նավի Փիլային է դիմել՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրովԶինվորին հասցրել են ինքնաuպանության. կան ձերբակալվածներ Ֆլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին ԹՐԻՓՓ նախագծերը կարող են գործել Հայաստանի տարբեր հատվածներում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան (տեսանյութ) Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը. Փաշինյան (տեսանյութ) Axios. Թրամփը չի հարձակվի Իրանի վրա Կոնգրեսի ընտրություններից անմիջապես հետո Մելանյա Թրամփը Ալեշկիում մարդասիրական առաքելությունն անվանել է հաջողված Մենք պետք է սկսենք հասկանալ տեխավտոզննման լրջության մակարդակը. Ավինյան (տեսանյութ) Էս ոլոր-մոլոր գյուղի ճանապարհը չի, Երևանում պիտի զգույշ լինեն կապալառուները. Ավինյան (տեսանյութ) Մենք Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման նպատակ չունենք.ժամանակավրեպ է.Գալյան (տեսանյութ) Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրաՖլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը (տեսանյութ) Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում Հունգարիան ակնկալում է ավելացնել ամերիկյան գազի գնումներըՇինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան (տեսանյութ) ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ Վարչապետ (տեսանյութ) Յոտովան հաղթել է Բուլղարիայի նախագահական ընտրություններումՆոյեմբերի 2-ի օրվա խորհուրդըԼրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը ՀՀ բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանովԱղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը ԼարսումԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծըՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն36 ժամով ջուր չի լինելու. ՀասցեներԻ՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԶելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրաԷրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ
Ամենադիտված