Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Արցախյան 44-օրյա պատերազմի «հոգեբանական զոհերը» կամ երբ չկա պետական «հոգածություն»

Հասարակություն

Օրերս Մասիսի քաղաքապետարանում կատարված աղմկահարույց միջադեպը, որ առաջին հայացքից կենցաղային շարժառիթ ուներ, հերթական վկայությունն էր այն իրողության, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքները դեռևս հաղթահարված չեն։

Հիշեցնենք, որ վերջին պատերազմի մասնակից 35-ամյա քաղաքացին զինված ներխուժել էր համայնքապետարանի շենք, փակվել ղեկավարի սենյակում, մինչև այդ կրակել բարձրաստիճան ոստիկանի ուղղությամբ, հանրային մեծ լարվածություն առաջացրել, այնուհետ՝ ինքնասպանություն էր գործել։ Նրան ճանաչողների վկայությամբ՝ պատերազմից հետո երիտասարդը շատ էր փոխվել և առաջին հերթին՝ հոգեբանությամբ։ 

Այս առնչությամբ բազում հարցեր են ծագում․ օրինակ, արդյո՞ք պետությունը, պատկան մարմիններն ու մասնագետները պատշաճ կերպով կատարում են թիրախային այդ խմբի հետ հոգեբանական աշխատանքները, կա՞ հստակ ժամանակացույց ու վիճակագրություն, ի՞նչ արդյունքներ են գրանցվել, ինչ խնդիրներ են ի հայտ եկել, շահառուների հոգեբանական խոցելիության աստիճանավորում, դասակարգում եղե՞լ է, թե ոչ։  Հայտնի է, որ 2021 թ․ փետրվարի 4-ին ՀՀ կառավարությունը թիվ 131-Ն որոշմամբ հաստատեց Ադրբեջանի կողմից 2020 թ․ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց և հանրության հոգեբանական վերականգնման կարգը։ Որոշմամբ սահմանվեցին պետական աջակցության շրջանակներում հոգեբանական վերականգնման ծառայությունների տեսակները, թիրախ խմբերը։ 

Թե ի՞նչ նաև «արդյունավետությամբ» է պետությունն իրականացնում այս ծրագիրը, խոսենք փաստերով․ ՀՀ գլխավոր դատախազության տեղեկացմամբ՝ 2016 թ. ապրիլ և 2020 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին պատերազմական գործողությունները բացասական ազդեցություն են ունեցել մասնակիցների (զինծառայողների, կամավոր կամ պահեստազորային անձանց), նրանց ու զոհված կամ անհայտ կորած անձանց հարազատների հոգեբանական վիճակի վրա։ Գրանցվել են ինքնասպանություններ և ինքնասպանության փորձեր՝ պայմանավորված չհաղթահարված հոգեբանական խնդիրներով։ 

«Հանրության լայն շրջանում իրականացված հետազոտության արդյունքները վկայում են, որ 2021 թ․ մայիս-հունիս ամիսներին 2020 թ․ նույն ամիսների համեմատությամբ հոգեբանական աջակցության կարիք ունեցող անձանց թիվն ավելացել է, հոգեմարմնական խանգարում ունեցող անձանց թիվը 20 տոկոսից դարձել է 30»,-նշում է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը։
 
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Սողոյանը մանրամասնեց, որ ներկայում վերոնշյալ պետական ծրագիրն ավարտվել է, այսինքն, կարելի է ենթադրել, որ մեր կառավարությունը հարցը համարել է լուծված կամ գոնե իրենց մասով լուծված։

«2021 թվականի դեկտեմբերի 1-ից ծրագիրն ավարտվել է։ Կազմակերպությունների մեծ մասը, սեփական նախաձեռնությամբ ու իրենց միջոցների հաշվին, կամ տարբեր փոքր ծրագրերով, շարունակում են անվճար օգնել թիրախ խմբերին»,- մեզ հետ զրույցում նշեց նա՝ հավելելով, որ պետական մոտեցման անհրաժեշտություն միանշանակ կա․ մասնավորապես՝ կանոնակարգել հոգեբանական ծառայությունները և պետական աջակցությամբ ապահովել խնդիրների լուծումը:

Ակնհայտ է, որ խնդիրը պահանջում է ինստիտուցիոնալ լուծում և հետևողական լուրջ աշխատանք, այլապես նման դեպքերի կրկնվելու հավանականությունը մեծ է՝ անկախ բուն անձնական շարժառիթից ու այլ գործոններից։ Ստացվում է, որ ռազմի դաշտում հերոսացած, հող հայրենին անձնվիրաբար պաշտպանած տղաներին չկարողացավ հաղթել թշնամին, մահը, բայց նրանց մենակ ենք թողնում ոչ պակաս անխնա ու անողողոք կյանքի դեմ, և նրանք, ցավ ի սիրտ, սկսում են պարտվել․․․ կյանքին։ 

Արա Ալոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված