ԱՄՆ-ում ձկնորսը բռնել է ռեկորդային չափերի թառափ
ԱՄՆ
ԱՄՆ Մինեսոտա նահանգում ձկնորս Թրևիս Քիթինգը որսացել է հսկայական լճային թառափ և սահմանել նահանգային նոր ռեկորդ «բռնիր և բաց թող» կարգում։ Այս մասին հայտնում է KROC News-ը։
Ապրիլի 18-ին Քիթինգը ձկնորսություն էր անում Ռեյնի Ռիվեր գետում, երբ որսացել է ավելի քան երկու մետր երկարությամբ և 74,84 կիլոգրամ քաշով թառափ։ Նշվում է, որ այդ օրը եղանակային պայմանները բավական բարդ էին․ ուժեղ քամու պոռթկումները հասնում էին վայրկյանում 18 մետրի։
Սկզբում ձկնորսն ու նրա ընկերները որս էին անում Ֆոր Մայլ ծոցում, սակայն ութ ժամվա ընթացքում կարողացել էին բռնել ընդամենը յոթ փոքր ձուկ։ Երեկոյան Քիթինգը տեղափոխվել է գետի գետաբերան, որտեղ մոտ մեկ ժամ անց նրա կարթը կտրուկ ձգվել է։ Ձկնորսի խոսքով՝ հսկայական թառափին դուրս բերելու համար պահանջվել է «մեկ ժամից ավելի մաքուր քաոս»։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ