CNN. Իրանի առաջնորդը ներգրավված է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ռազմավարության մշակման գործում
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի միջև ռազմական գործողությունների հետևանքով ստացած վնասվածքներին, մասնակցում է հակամարտության դիվանագիտական կարգավորման ռազմավարության մշակմանը: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ հետախուզության գնահատականին ծանոթ աղբյուրներին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ հետախուզական գործակալությունները դեռևս չգիտեն Իրանի առաջնորդի ճշգրիտ գտնվելու վայրը: Հարցը բարդանում է նրանով, որ նա չի օգտագործում էլեկտրոնային կապի միջոցներ և շփվում է վստահելի անձանց հետ անձամբ կամ սուրհանդակների միջոցով։
Այնուամենայնիվ, ԱՄՆ հետախուզական գործակալությունները տեղյակ են, որ Խամենեին մասնակցում է «պատերազմը դիվանագիտական ավարտի համար Իրանի բանակցային ռազմավարության մշակման» գործընթացին: Զեկույցում Խամենեիի դերը չի նշվում։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ