CNN․ Իրանի գերագույն առաջնորդը ներգրավված է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ռազմավարության մշակման մեջ
Իրան
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին մասնակցում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ռազմավարության մշակմանը՝ ուղղված հակամարտության դիվանագիտական կարգավորմանը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ամերիկյան հետախուզական տվյալներին։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ԱՄՆ հատուկ ծառայությունները հստակ տեղեկություններ չունեն Խամենեի գտնվելու վայրի մասին։ Նշվում է նաև, որ իրանցի առաջնորդը չի օգտագործում էլեկտրոնային կապի միջոցներ, ինչը բարդացնում է հետախուզական աշխատանքը։
CNN-ի աղբյուրների համաձայն՝ Խամենեին ներգրավված է Իրանի բանակցային ռազմավարության ձևավորման գործընթացում, սակայն նրա մասնակցության չափն ու կոնկրետ դերը չեն բացահայտվում։ Հետախուզությանը մոտ կանգնած աղբյուրներից մեկը նշել է, որ Իրանի գերագույն առաջնորդը որոշումների կայացման գործընթացում ներգրավվում է «էպիզոդիկ ձևով»։
Միաժամանակ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհսեն Ռեզային սպառնացել է ԱՄՆ զորքերին և նավերին՝ հայտարարելով, որ դրանք կարող են վերածվել «գերեզմանի»։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ