Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը 

ՔՊ-ականներից ովքեր են օրենքի առջև ավելի «հավասար», քան բոլորը

Վերլուծական

Հեղափոխության օրերին, ինչպես նաև դրանից հետո, Նիկոլ Փաշինյանը և թիմակիցները փորձում էին հանրությանը համոզել, որ այսուհետև Հայաստանում օրենքի առաջ հավասար են լինելու բոլորը: Այս սկզբունքը կարելի է ասել կարևորագույններից մեկն էր, որը ամրագրվեց ժողովրդի հետ կնքված քաղաքացինական պայմանագրով:

Սակայն, այդ նույն հեղափոխությունից չորս տարի անց հետ հայացք գցելով տեղի ունեցած իրադարձություններին և դրվագներին` հասկանում ես, որ օրենքի առջև բոլորի հավասարությունն ընդամենը գեղեցիկ բաժակաճառ էր:

Դիցուք՝ ՀՀ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել 2021 թ. հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի օգտին քվեներ ապահովելու և Ջանֆիդա գյուղի բնակիչների շրջանում ընտրակաշառք բաժանելու համար Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետի՝ նույն դաշինքի պատգամավորի թեկնածուների ցուցակում ընդգրկված Ռուբեն Խլղաթյանի կողմից, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ.Պ.-ին 9.000.000 ՀՀ դրամ գումար փոխանցելու վերաբերյալ: Արդյունքում` Արմավիրի նախկին համայնքապետը կալանավորվեց: Միևնույն ժամանակ ջրից չոր է դուրս եկել Լոռու մարզպետ, ՔՊ-ական Արամ Խաչատրյանը, ում մասով մամուլում բազմաթիվ հրապարակումներ էին հայտնվել՝ կրկին կապված ընտրակաշառք բաժանելու հետ:

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդու՝ ոստիկաններին հայհոյելու դրվագը առանձնակի ուշադրության արժանացավ և հետաքննվեց, իսկ ահա ՔՊ-ական պաշտոնյաների՝ հանրության այս կամ սեգմենտի ներկայացուցիչներին հրապարակավ հայհոյելը, չգիտես ինչու, չի նկատվել: Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Սարգիս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում հայհոյել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ աջակցություն հայտնելով լրագրողի նկատմամբ հարձակում գործած ԲՏԱ նախարարին: Մեկ այլ օրինակ՝ «Հայանտառ»-ի Սիսիանի մասնաճյուղի տնօրեն, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի եղբայր Տիգրան Համբարձումյանն օրերս վիրավորական, հայհոյախառն արտահայտություններ է գրել Ֆեյսբուքի օգտատեր, Մոսկվայից Հայաստան եկած բլոգեր Մերի Տոմոյանի ուղիղ եթերի ժամանակ: Եվ գրելիս այն կարգի է ազարտի մեջ ընկել, որ վիրավորել ու հայհոյել է նաև զոհվածների հարազատներին։ Իսկ ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանն էլ հրապարակավ հայհոյում էր տավուշցիներին:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, և նրա որդին մեղադրվում էին ապօրինի հարստացման հոդվածով: Սակայն, չգիտես ինչու, իրավապահներին բացարձակապես չի հետաքրքրում թե ինչպես է հարստացել՝ դիցուք՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը: Մամուլը օրեր առաջ գրել էր այն մասին, որ վերջինս 2021 թվականի մայիսին 584 հազար 950 դոլարով տուն է գնել ԱՄՆ Մերիսվիլ քաղաքում:

2016-ին ընդդիմությունը ահազանգում էր, որ պետական գույքը շուկայականից էժան գնով և ուղղակի վաճառքի ձեւով օտարվում է Նոր Նորք համայնքի ՀՀԿ-ական ավագանի, «Ջրվեժ-1» համատիրության նախագահ Վրեժ Դավթյանին: Իսկ ինչ ունենք այսօր: Դիլիջանի համայնքապետ  Դավիթ Սարգսյանը, կարծես թե, սովորություն է դարձրել շուկայականից ցածր գնով պետական հողեր օտարելը: Դիցուք՝ համայնքապետարանի ինտերնետային կայքից տեղեկանում ենք, որ Դիլիջանի համայնքի ղեկավարի 2022թ. մայիսի 20-ի թիվ 340-Ա որոշմամբ 2022թ. հունիսի 21-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 240.0քմ հողամաս /Լոտ-17(ՔՀ-22)/, Դիլիջան քաղաք, Շամախյան փողոց թիվ 39/1 հասցեում բնակելի տան կառուցման նպատակով, 1680000 դրամ մեկնարկային գնով: Կայացած աճուրդում 1764000 դրամ առավելագույն գնով հաղթել է Դիլիջան քաղաքի Աբովյան փողոց թիվ 58/1 հասցեի բնակիչ Արշավիր Եսայանը, որի մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել է թիվ 2 արձանագրությունը:

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք էր առաջադրվել նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Միևնույն ժամանակ, արդյո՞ք չէր չարաշահում պաշտոնեական դիրքը նախկին նախարար Արսեն Թորոսյանը, ով  ԵՊԲՀ ռեկտոր էր փոխում՝ չունենալով դրա լիազորությունները:

Ահա այսպիսի պատկեր ունի Նոր Հայաստանում օրենքի առջև բոլորի հավասարությունը, ինչպես երևում է` մի բան այս սկզբունքը իմպլեմենտացնելու հարցում սխալ է գնացել և արդյունքում՝ ՔՊ-ականների համար օրենքը մի փոքր ավելի հավասար է, քան մյուսների համար...

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում»
Ամենադիտված