Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞ Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի 

Փաշինյանի՝ Մոսկվային «քցելու» բացահայտ փորձերը և ռևերանսն Արևմուտքին

Վերլուծական

Վերջին շրջանում Հայաստանի իշխանություններն ակնհայտ ակտիվություն են դրսևորում Արևմուտքի հետ հարաբերությունների զարգացման հարցում: Դա առաջին հերթին դրսևորվում է այն բարձր մակարդակի հանդիպումներով, որոնք ունենում են Նիկոլ Փաշինյանի կաբինետի անդամներն  արևմտյան կառույցների և պետությունների ղեկավարների հետ: Դիցուք՝ շաբաթներ առաջ Հայաստան էր ժամանել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան: Գաղտնիք չէ, որ Լիտվան ԵՄ թերևս ամենահակառուսական կողմնորոշում ունեցող պետություններից է, այն 2004 թվականից անդամակցում է ՆԱՏՕ-ին: Բնականաբար, Լիտվայի նախագահի ընդունելությունը հստակ մեսիջ էր ռուսական կողմին, որով ընդգծվում է ՀՀ իշխանություննեի պրո-արևմտյան ուղղվածությունը:  Լիտվայի նախագահին ընդունելուց զատ, Հտարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկիին։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ հանդիպման ժամանակ քննարկում է ծավալվել էներգետիկ և տրանսպորտի ոլորտներում չեխական ընկերությունների ներգրավվածության շուրջ։ Մինչդեռ մենք գիտենք, որ էներգետիկ ոլորտը  ռուսական կապիտալի հետաքրքրության ոլորտն է:

Ինքը` Նիկոլ Փաշինյանը, վերջերս նույնպես հանդես եկավ բացահայտ հակառուսական մեսիջներով: Դիցուք՝ անկախության հռչակագրի ընդունման տարելիցի կապակցությամբ տարածված հայտարարության մեջ Փաշինյանը երկու անգամ ընդգծել է այն հանգամանքը, որ մեր դաշնակիցները միայն մեր դաշնակիցները չեն և այդ իրողության հետ պետք է հաշվի նստել: Ակնհայտ է, որ սա բացահայտ քաղաքական կսմիթ էր ուղղված ՌԴ-ին: Իսկ այս կսմիթը, ի դեպ, տեղի ունեցավ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան կողմից ՀՀ ԱԳՆ-ին ուղղված պաշտոնական նոտայիից օրեր անց: Հասկանալի է, որ Սուրմալուի դեպքն ընդհամենը առիթ էր, իսկ նոտան ինքնին ուղղված էր ՀՀ քաղաքական իշխանություններին և, ըստ էության, սթափեցնող ազդեցություն պետք է ունենար: 

Արդյո՞ք ունեցավ: Այն բանից հետո, երբ ՌԴ նախագահի աշխատակազմը հայտարարում է, որ օգոստոստի 31-ին Մոսկվայում կանցկացվի Փաշինյան-Ալիև հանդիպումը, հայկական կողմը հայտարարում է, որ այդ հանդիպումը տեղի է ունենալու Բրյուսելում, ասել է թե՝ ԵՄ հովանու ներքո: Ավելին` Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բրյուսելում ստեղծվելու է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցմամբ: Սա ավելի քան ուշագրավ հայտարարություն է, ստացվում է` խաղաղության պայմանագիրը, եթե այն կնքվի, կնքվելու է ԵՄ քավորությամբ, այլ ոչ թե Մոսկվայի:

Այս լուրերի ֆոնին էլ երեկ հայտնի դարձավ, որ մոտ օրերս են ՀՀ են այցելելու ԱՄՆ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, նրանց անունները դեռևս չեն հրապարակվում: Սակայն, սա ինքին խոսում է այն մասին, որ Հայաստան-ԱՄՆ քաղաքական երկխոսությունը գնալով ակտվանում է, ինչը չի կարող չմտահոգել տարածաշրջանում իր հետաքրքրությունները ունեցող ՌԴ-ին: 

Ըստ էության, պարզ է, որ Փաշինյանը փորձում է թե հայ-թուրքական, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները դուրս բերել ՌԴ թևի տակից և տանել ԵՄ թևի տակ: Սակայն, ընդամենը ամիսներ առաջ Փաշինյանը տրամագծորեն այլ բան էր հայտարարում: Մասնավորապես, այն, որ բանակցային գործընթացում քաղաքական հարցերի որոշողը մնալու է Մոսկվան, իսկ ԵՄ հովանու տակ կքննարկվեն միայն հումանիտար հարցեր: Ընդհանուր առմամբ, այս հարցազրույցը բավականին ընդգծված ռևերանս էր ռուսական կողմին, ինչի մասին էին վկայում երեք անգամ անձամբ Վլադիմիր Պուտինին հայտնած շնորհակալությունը և վերջինիս ջանքերի բարձր գնահատումը: Այժմ Փաշինյանը կրկին փոխում է ՀՀ արտաքին քաղաքական վեկտորը` փաստացի կրկին «քցելով» Մոսկվային:

Ինչպե՞ս կպատասխանի Մոսկվան՝ ցույց կտա ժամանակը: Սակայն, հայաստանյան ընդդիմությունն արդեն իսկ հայտարարել է դիմադրության նոր շարժում սկսելու մասին, արդյո՞ք սա Մոսկվայի քողարկված մեսիջը չէ Նիկոլ Փաշինյանին...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարումՄեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. ԲեսենթԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ ՄոսկվայումՀայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածությունՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցերՉինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ․ բացահայտվել են գաղտնի զորավարժություններըԳվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդուԱբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասինՍահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետԳևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանըԱվտոբուսի և բեռնատարի բախում Հնդկաստանում․ առնվազն 23 զոհԿիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքներըՎարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազինՖինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջըՄերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն էԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Սպիտակում ՔՊ-ի թեկնածուի գրանցումը վիճարկվում է․ հանձնաժողովը դիմում է դատարանԲրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացելՂարիբյանի գոլը փրկեց մերոնց․ Հայաստան–Կիպրոս՝ 1։1
Ամենադիտված