Ալմա-Աթայի հռչակագիրը կարևոր դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. Փաշինյան ՆԳ նախարարը COP17-ի շրջանակում հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Խոշոր վթար «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ․ «Lexus»-ի և «Mercedes»-ի բախման հետևանքով կան վիրավորներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը՝ բաց Մարտի 1-ի գործով նախկին բարձրաստիճան պաշտոնյայի գործը հասել է դատարան Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ Սիսիանում երկու «Opel»-ների բախման հետևանքով կին է տեղափոխվել հիվանդանոց, ապա՝ սանավիացիայով Երևան Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական մասնակցության ընդլայնման հնարավորությունները Հայաստանն ու Ադրբեջանը Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի. Ալիև Դասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղային․ տեսանյութը նկարել է երեխայի անչափահաս եղբայրը Լույս չի լինի. հասցեներ Առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի․ Փաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասները 

Սփյուռքի «կարմիր քարտը»՝ Զարեհ Սինանյանին

Վերլուծական

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հոկտեմբերի վերջին նախատեսված «Համաշխարհային հայկական գագաթնաժողովի» պատրաստությանն է լծված, հրավերներ են ուղարկել սփյուռքի տարբեր կառույցներին: Բայց արի ու տես, որ  դա արվել է բավական ընտրողաբար, օրինակ՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով:

Ինչպես երևում է՝ Սինանյանի այս նախաձեռնությունից ոգևորված է միայն իր գրասենյակը:  Սինանյանը զրույցներ է ունեցել կաթողիկոսների հետ գագաթնաժողովի առնչությամբ: Դեռևս նրանց մասնակցության վերաբերյալ վերջնական պատասխան չի ստացվել: Իսկ ահա ըստ ՀՅԴ բյուրոյի՝ իրենք այս հարցով «խորհրդակցած ենք Հայց․ Առաք․ Եկեղեցւոյ զոյգ կաթողիկոսներուն հետ, որոնք յայտնած են, թէ ներկայ պայմաններու տակ խանդավառ չեն մասնակցելու այսպիսի ժողովի»։

Այսինքն` եթե անգամ Սինանյանի կազմակերպած համաժողովը տեղի ունենա, ապա դրան չեն մասնակցելու երկու կաթողիկոսները, ասել է թե՝ եկեղեցին բոյկոտում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի այս հերթական շոուն, որը, ըստ էության, միտված է ցույց տալու, թե ինչպիսի միասնություն և իդիլիկ մթնոլորտ է տիրում Հայաստան-Սփյուռք հարաբերություններում:  Իսկ շոու է, այն պարզ պատճառով, որ Սինանյանին հաջողվել է պաշտոնը ստանձնելուց հետո, ակտիվ ջանքեր գործադրել այդ միասնությունը և իդիլիկ մթնոլորտը ի սպառ ոչնչացնելու ուղղությամբ: Եվ կարելի է ասել, դա միակ բանն է, ինչում հաջողել է հանձնակատարը: 

Նշանակվելով այս պաշտոնին` Սինանյանը միանգամից հայտարարեց իր նոր՝ Ի գործ ծրագրի մասին, որը պետք է միտված լիներ երիտասարդ սփյուռքահայերին հայրենիք վերադարձնելու և նրանց պետական կառավարման ոլորտում աշխատանքի ընդունելուն: Մինչ օրս հայտնի չէ, թե իրականում քանի սփյուռքահայ երիտասարդ արձագանքեց այս ծրագրին և քանիսին Սինանյանը հայրենադարձեց: 

Թերևս շատ քչերին, որովհետև տվյալ ծրագրի մեկնարկից ամիսներ անց պաշտոնյան բոլորի համար անսպասելի հայտարարեց, որ Հայաստանը ներգաղթի պատրաստ չէ, չնայած դրանից առաջ հենց ինքն էր ներգաղթի կազմակերպման թիվ մեկ լոբբիստը Հայաստանում:

Սինանյանից առաջին լուրջ դժգոհությունը ծագեց սահմանում ադրբեջանական սադրանքներից ու ագրեսիայից հետո, երբ հայաշատ երկրներում հայ-ադրբեջանական բախումների օրերին Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը բավականին պասիվ էր, իսկ ինքը՝ հանձնակատար Զարեհ Սինանյանը, կարծես թե, ընդհատակ էր անցել։ Մամուլը գրել էր, որ այդ օրերին լցվել էր նաև Նիկոլ Փաշինյանի համբերությունը և վերջինս իր մոտ էր հրավիրել Սինանյանին, պահանջել ավելի արդյունավետ աշխատել: Այդ նույն օրերին էլ վարչապետը աշխատանքից ազատեց հանձնակատարի գրասենյակի շուրջ 10 աշխատակիցների:

Փաշինյանի հաթաթայից հետո Սինանյանը որոշեց ավելի հաճախ այցելել Սփյուռքի հայկական համայքներ, սակայն այստեղ էլ ամեն բան հարթ չէր: Այդքան ձախողումներից հետո Սփյուռքը բնավ էլ ուրախ չէր Սինանյանին հյուրընկալելու համար:  Մամուլի տեղեկություններով` հարթ չէին անցել ՌԴ-ում և Ֆրանսիայում Սինանյանի հանդիպումները համայնքային կազմակերպությունների հետ, վերջինիս մեղադրում էին ալտերնատիվ կազմակերպություններ ստեղծելու ցանկության մեջ, որոնք ավելի պատրաստակամորեն կաշխտեն հեղափոխական իշխանությունների հետ:

Դրանից հետո պարզ դարձավ, որ Սինանյանին մերժում է ոչ միայն Սփյուռքը, այլ նաև Հայաստանի ղեկավարությունը: Նա դուրս մնաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարձրագույն ղեկա­վար մարմնի՝ Հոգաբարձուների խոր­հուրդի կազմից:

Եվ ահա այսօր հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ կապ ունի համաշխարհային հայկական համաժողովի հետ մի պաշտոնյա, ով արել է ամեն բան Սփյուռքի կառույցների և Հայաստանի միջև կապի խզման և նրանց միջև թշնամության առաջացման համար...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալմա-Աթայի հռչակագիրը կարևոր դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. ՓաշինյանՆԳ նախարարը COP17-ի շրջանակում հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ հանձնարարականներ է տվելԽոշոր վթար «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ․ «Lexus»-ի և «Mercedes»-ի բախման հետևանքով կան վիրավորներՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը՝ բացՄարտի 1-ի գործով նախկին բարձրաստիճան պաշտոնյայի գործը հասել է դատարանՏասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետՍիսիանում երկու «Opel»-ների բախման հետևանքով կին է տեղափոխվել հիվանդանոց, ապա՝ սանավիացիայով ԵրևանՔննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական մասնակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու Ադրբեջանը Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի. ԱլիևԴասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղային․ տեսանյութը նկարել է երեխայի անչափահաս եղբայրըԼույս չի լինի. հասցեներԱռաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի․ Փաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասները «Հրապարակ»․ Հետողորմյաների շքերթը կշարունակվի՞ «Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսելԴատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա«Հրապարակ». ԱԱԾ-ում ուրախ են «Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ» «Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ)
Ամենադիտված