Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել Կոսյանը ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ին Հեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել 

Թիմակիցներից ում և ինչու է «ժերտվա տվել» Նիկոլ Փաշինյանը. ո՞վ է հաջորդ «զոհը»

Վերլուծական

Հեղափոխությունից հետո հետևելով Նիկոլ Փաշինյանի վարքած քաղաքականությանն իր իսկ յուրայինների և թիմակիցների հանդեպ` կարելի  է անել եզրակացություն, որ վերջինս սեփական իշխանությունը պահպանելու համար պատրաստ է զոհաբերել անգամ նրանց: Դա ապացուցվում է կոնկրետ օրինակներով, երբ Նիկոլ Փաշինյանը, խնդիր ունենալով ջրից չոր դուրս գալ այս կամ այն հարցում, առանց վարանելու սլաքները թեքել է դեպի իր թիմակիցները` ժերտվա տալով հենց նրանց: 

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և Հայաստանի պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով։ Սա արվեց առաջին հերթին հենց Փաշինյանի նախաձեռնությամբ և Փաշինյանից՝ բյուջեի միջոցները մսխելու մեղադրանքը հանելու համար: Արդյունքում` թիրախում հայտնեց Փաշինյանի վաղեմի մտերիմ ընկեր Հայկակ Արշամյանը՝ հիմնադրամի տնօրենը, ում կողմն էլ ուղղվեցին թե՛ իրավապահների, թե՛ ԱԺ-ի, թե՛ հանրության ուշադրությունը:

Հեղափոխությունից ամիսներ անց, երբ Նիկոլ Փաշինյանը քաղաքական խնդիրներ լուծելու նպատակով ցանկանում էր գնալ կտրուկ փոփոխությունների դատական համակարգում՝ դրան ոչ միանշանակ արձագանքեց թե՛ միջազգային հանրությունը, թե՛ այն ժամանակվա արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նիկոլ Փաշինյանի թիմը անմիջապես փորձեց դա ներկայացնել այնպես, կարծես հենց նախարարի՝ ժամանակին ռեֆորմների չգնալու արդյունքում է Փաշինյանը ստիպված գնալ այսչափ ռադիկալ և ռեզոնանսային քայլերի: Մինչդեռ հասկանալի է, որ դատական համակարգի բարեփոխումները չէին կարող իրականցվել առանց վարչապետի դաբրոյի: Ստացվում է՝ Փաշինյանին պարզապես «ձեռք չէր տալիս», օրինակ, հինգ կամ վեց ամիս առաջ սկսել դատական համակարգի բարեփոխումները. նա սպասում էր հարմար պահի՝ փողոցի օգնությամբ հարցը լուծելու հնարավորությանը: Եվ ահա, երբ եկել է հարմար պահը, Փաշինյանն անցնում է գրոհի՝ զոհաբերելով անգամ իր կաբինետի անդամին:

Ամիսներ առաջ ՔՊ-ն անվստահություն հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Ընդ որում, հարկ է նշել, որ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը գովում և աջակցում էր Հայկ Մարությանին, վերջինս առանձնակի կատարած աշխատանք նույնիսկ չուներ, իսկ հիմա, երբ, կարծես, այս առումով սայլը տեղից շարժվում է, ՔՊ-ն և Փաշինյանը հանկարծ դժգոհում են քաղաքապետից: Սա ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ Փաշինյանի համար կատարած աշխատանքն ու արդյունավետությունը չէ գլխավորը, այլ լոյալությունը և իր քաղաղաքական ծրագրերի իրականացումը: Այդ ճանապարհին նա պատրաստ է «ժերտվա» տալ բոլորին` անգամ այն յուրայիններին, որոնց ընդամենը ամիսներ առաջ հրապարակային գովաբանում էր:

Կառավարության պատերի ներսում բավական երկար ժամանակ շշուկներ էին շրջանառվում, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի առեղծվածային արձակուրդի եւ այնուհետև տված հրաժարականի մասին: Խնդիրն այն է, որ առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հլու-հնազանդ Արսեն Թորոսյանը կտրականապես դեմ էր ռուսական պատվաստանյութի կիրառմանը, քանի որ ուներ ստանձնած պարտավորություններ եւ խոստացված ծրագրեր ԱՀԿ-ի հետ: Մինչդեռ պարետ Ավինյանն ու վարչապետ Փաշինյանը ստիպված են եղել ընդունել ՌԴ-ի նախապայմանները՝ ռուսական պատվաստանյութի կիրառում` սահմանները երկկողմ բացելու դիմաց: Ուստի ոչինչ չէր մնում անել, քան «ժերտվա» տալ հենց Արսեն Թորոսյանին:

Երկու տարի առաջ այն ժամանակվա ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, այսպես ասած, «առյուծ էր ճղում»` բոլորին ասելով և համոզելով, որ նոր սերնդի ՀԴՄ-ների գինը 160 հազար դրամ է, և ոչ մի լումա պակաս, որ բոլորը պետք է այդ գնով առնեն: Բայց բավական էր մի քանի տասնյակ մարդկանց բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ, և ամենակարող Նիկոլ Փաշինյանը կախարդական իր փայտիկով ՀԴՄ-ների գինը դարձրեց 60 հազար դրամ, իսկ երեկոյան Դավիթ Անանյանն անտրամադիր իր ուղերձով փորձեց արդարացումներ գտնել իր խոսքերի համար՝ մասամբ սլաքները ուղղելով Փաշինյանի կողմը: Այնուհետև Փաշինյանը դժգոհեց հարկային մուտքերի նվազումից և դա ուղղակիորեն կապեց ՊԵԿ նախագահի վատ աշխատելու հետ: Դրան էլ հետևեց Անանյանի հեռացումը զբաղեցրած պաշտոնից:

Շիրակի մարզում ՏԻՄ ընտրությունները խայտառակ կերպով պարտված ՔՊ-ականները ընտրությունների հաջորդ իսկ օրը սկսել էին իրենց տապալման մեջ մեղադրել անձամբ Նիկոլ Փաշինյանին և նրա վարած քաղաքականությունը: Փաշինյանը շատ արագ կողմնորոշվեց՝ պաշտոնից ազատելով մարզպետ Հովհաննես Հարությունյանին և վերջինիս վրա բարդելով մարզում կրած անհաջողության միակ պատասխանատվությունը:

Լոռու արդեն նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և կառավարության գլխին մութ ամպեր կուտակվեցին այն բանից հետո , երբ մամուլը գրեց, որ մարզպետը յուրացրել է՝ պատերազմի օրերին սփյուռքից եկած հումանիտար օգնությունը: Սլաքները բացահայտ կերպով ուղղվում էին նաև Ղուկասյանի վերադասի կողմը, ինչն էլ կանխելու նպատակով Փաշինյանը ստիպեց մարզպետին հրաժարականի դիմում գրել և անցնել ընդհատակ:

ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանն առաջիններից էր, որ 2018 թվականին դարձավ Նիկոլ Փաշինյանի կաբինետի անդամ։ Պաշտոնից ազատվեց անցած տարվա պատերազմի ավարտից տասը օր անց՝ նոյեմբերի 20-ին։ Հեղափոխության օրերին` 2018 թվականի ապրիլին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակից Արարատ Միրզոյանն էր ֆեյսբուքյան գրառմամբ Տոնոյանին համարել ամենահարմարը պաշտպանության նախարարի պաշտոնի համար։ Դավիթ Տոնոյանը այժմ մեղադրվում է կոռուպցիոն հանցագործության համար և շատերի կարծիքով` Փաշինյանը փուռն է տվել երբեմնի թիմակցին՝ իր վրայից պարտության մեղքը ԶՈՒ ղեկավարության վրա գցելու նպատակով:

Այնուհետև մեղադրանք առաջադրվեց ԳՇ պետ Արտակ Դավթյանին`  ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով` պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը՛

Երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, նա մեղադրվում է Շուշի քաղաքի պաշտպանությունը ոչ պատշաճ կազմակերպելու, թերանալու մեջ, ինչը, ըստ էության, հանգեցրել է քաղաքի գրավմանը: Ստացվում է, որ Փաշինյանը շարունակում է պարտության մեղքերը բարդել բացառապես բանակի ներկայացուցիչների՝ բարձրաստիճան սպաների վրա:

Հասկանալի է, որ Փաշինյանի այս ձեռագիրը շարունակվելու է: Ովքե՞ր են լինելու նրա հաջորդ զոհերը: Այս պահին ՊՎԾ թիրախում են էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ Փաշինյանի կողմից նրանցից յուրաքանչյուրին «ժերտվա» տալու հավանականությունը անչափ մեծ է, քանի որ յուրաքանչյուրի վրա էլ կարելի է բարդել այս կամ այն տապալման մեղքը, արդյունքում ինքը` Փաշինյանը, ջրից չոր դուրս կգա։ Վահան Քերոբյանին Փաշինյանը կարող է մեղադրել խոստացած երկնիշ տնտեսական աճը չապահովելու, ներդրումների խոստացված ծավալը չներգրավելու մեջ։ Ավանեսյանի վրա կարելի է բարդել համավարակի տապալման, պատվաստումների ոչ բավարար քանակի մեղքը, և, իհարկե, իրականացված ծախսերը, որոնք, ըստ էության, չեն տվել ցանկալի արդյունք։ Այս տեսանկյունից ավելի հեշտ կլինի հավանական կոռուպցիոն սխեմաների մեղքը բարդել մեկ նախարարի վրա, ինչի արդյունքում վարչապետը, ով նույնպես ի պաշտոնե պարտավոր էր հետևել ծախսերի արդյունավետությանը, մաքուր դուրս կգա։ Հաջորդ զոհաբերվողների շարքին բազմաթիվ փորձագետներ դասում են նաև ԱՀ նախկին պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանին և ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին:

Հասկանալի է, որ ցանկը այսքանով չի սպառվում: Փաշինյանի պոտենցիալ քավության նոխազների թիվն անսպառ է, քանի դեռ երկրի ղեկավարը չի ցանկանում ընդունել, որ ցանկանցած ձախողման դեպքում, ի թիվս այլ պաշտոնյաների, ինքն է առաջին պատասխանատուն և առաջին մեղավորը...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը
Ամենադիտված