Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ռուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ 

Ռուբեն Վարդանյանը Նիկոլ Փաշինյանի «պրոյե՞կտն» է

Վերլուծական

2021 թվականի նոյեմբերին ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր մեծ քաղաքականություն մտնելու մասին՝ նշելով, որ Արցախի հիմնախնդիրն այն կարմիր գիծն էր իր համար, որը հատվել է եւ երկրում տիրող ճգնաժամը ստիպել է իրեն անմասն չմնալ քաղաքական գործընթացներից: Ընդամենը օրեր առաջ էլ Վարդանյանը հայտարարեց Արցախ տեղափոխվելու և Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու որոշման մասին։ Նա ասել է նաև, որ հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից և ՌԴ-ում գտնվող իր բիզնես ակտիվներից՝ որպես Հայաստանի քաղաքացի Արցախ գալու համար, «որովհետև այդպես է ճիշտ»։ Հիշեցնենք, որ 2018-ի հեղափոխությունից հետո Վարդանյանը ողջունում էր Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնում ընտրվելը և հայտարարում, որ վերջինիս հետ լուրջ հույսեր է կապում և պատրաստվում է նրան օգնել:

Ընդհանուր առմամբ, տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում այս պահին գեներացվում են մի շարք նոր քաղաքական պրոյեկտներ, և Ռուբեն Վարդանյանի քաղաքականություն մտնելը պայմանավորված է հենց այդ պրոցեսներով: Իսկ ովքեր են այդ նոր քաղաքական պրոյեկտների «ճարտարապետները»: Ուշադիր ուսումնասիրելով Ռուբեն Վարդանյանի հռետորաբանությունը գործող իշխանությունների հասցեին, այն քաղաքական թիմի կազմը, որ այսօր հավաքվել է Վարդանյանի շուրջ՝ կարելի է անել որոշ եզրակացություններ:

Դիցուք՝ Ռուբեն Վարդանյանի քաղաքական հենարանն է հանդիսանում «Ապրելու Երկիր» կուսակցությունը, որի երկու առանցքային դեմքերն են Մանե Թանդիլյանը և Մեսրոպ Առաքելյանը: Թե՛ Թանդիլյանը, թե՛ Առաքելյանը հեղափոխությունից հետո մաս են կազմել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը: Վերջինս Փաշինյանից ընդունեց նախարարի պորտֆելը պատերազմից հետո, մի դեպքում, երբ շատերն էին ջանում ամեն կերպ  քաղաքական դիստանցիա պահել իշխող վարչակարգի հետ, իսկ մինչ այդ էլ նրա ղեկավարած «Առաքելություն» կուսակցությունը «Իմ քայլը» խորհրդարանական դաշինքի մաս էր կազմում:  Ընդհանրապես, Առաքելյանի կուսակցությունն առաջին անգամ չէ, որ փորձում է իր համար քաղաքական «հանգրվան» գտնել: 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին էլ կուսակցությունը մասնակցել է ԲՀԿ-ի և «Ալյանսի» հետ միասին «Ծառուկյան» դաշինքի կազմում, սակայն «Առաքելության» առաքելությունն ընդամենը տեխնիկական անհրաժեշտությամբ էր պայմանավորված: Բանն այն է, որ դաշինքի ձևավորման համար անհրաժեշտ էր երեք ուժի առկայություն: Դրանից, սակայն, Մեսրոպ Առաքելյանի կուսակցությունը որևէ դիվիդենտ չստացավ` անգամ մեկ մանդատի տեսքով:

Մանե Թանդիլյանն իր հերթին, որոշ ժամանակ աշխատելով Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի պաշտոնում, այնուհետև վերադարձավ Հայաստան և ակտիվորեն սկսեց զբաղվել «Ապրելու Երկիր» կուսակցության լոբբինգով: Չնայած այս տանդեմի ակտիվությանը, մինչ այս պահը հասկանալի չէ, թե քաղաքական դաշտի որ սպեկտրում է իրեն դիրքավորում այն ուժը, որն այսօր փատացի հանդիսանում է Ռուբեն Վարդանյանի քաղաքական հենարանը: Եթե իշխանություն չէ, ապա տրամաբանական է, որ ընդդիմություն է, սակայն, արի ու տես, որ ո՛չ Թանդիլյանը, ո՛չ Առաքելյանը և ոչ էլ նրանց թիմի անդամները չեն թիրախավորում Նիկոլ Փաշինյանին և ձեռնպահ են մնում իշխանությունների հանդեպ կոշտ և սուր քննադատություններ հնչեցնելուց: Դրանով հանդերձ` կուսակցությունը վերջին ՏԻՄ ընտրություններին որոշ հաջողությունների է հասել` մասնավորապես ստանալով ավագանու մանդատներ Մեղրիում, Տաթևում, Գյուրմրիում, Դիլիջանում: Շատերի կարծիքով` մի քանի ամսվա քաղաքական կյանք ունեցող ուժի համար դա անհնար կլիներ, եթե իշխանությունները այսպես ասած՝ բարի կամք չդրսևորեին: 

Ի դեպ՝ ՔՊ-ի և Վարդանյանի կուսակցության «համագործակցության» առնվազն երկու օրինակ կարող ենք նշել: Վանաձորում կայացած ՏԻՄ ընտրություններից հետո Վարչական դատարանը, քննելով նիստերի արգելանքը վերացնելու մասին ավագանու խմբակցությունների հայցը, որոշում չի կայացրել՝ այն պատճառաբանությամբ, որ «Ապրելու երկիր» խմբակցությունը, որը դատավարության կողմ է, պատշաճ ծանուցված չի եղել և չի ներկայացել դատարան։ Եթե վերացվեր արգելանքը, ավագանին նիստ կաներ համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով, և չի բացառվում, որ ընդդիմադիրներից ինչ-որ մեկն ընտրվեր։ Իսկ տվյալ դեպքում Փաշինյանը հասցրեց փոխել օրենքը և համայնքապետ նշանակել իր նախընտրած անձին: «Ապրելու երկիր» կուսակցությունը  Փարաքար համայնքում ևս, ըստ էության, կարելի է ասել, ջուրը գցեց այն բոլոր հույսերը, որ իրենց հետ կապում էին նրանց ընտրողները՝ հաղթանակը զիջելով ՔՊ-ական թեկնածուին:

Իր՝ Ռուբեն Վարդանյանի հռետորաբանությունը նույնպես ոչնչով չի տարբերվում Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների հռետորաբանությունից և գլոբալ առումով նրանց միջև որևէ տարաձայնություն չկա: Վերջին հարցազրույցից հետո գործարարը հայտարարել է, որ պատրաստվում է «սովորեցնել հարևաններին հաշտ ու խաղաղ ապրել կողք-կողքի»: Ինչո՞վ է այս կոնցեպցիան տարբերվում Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի քարոզած խաղաղության դարաշրջանի կոնցեպցիայից, թերևս ոչնչով:

Նիկոլ Փաշինյանը քաջ գիտակցում է, որ 2021-ի ընտրություններով քաղաքական ճգնաժամը չի լուծվել, և ապագա գործընթացները՝ դեմարկացիա, դելիմիտացիա, ճանապարհային միջանցք, կարող են անկանխատեսելի զարգացումների հանգեցնել և նոր ընտրությունների տանել, հետևաբար պետք է այսօրվանից պատրաստվել՝ դասեր քաղելով անցած ընտրություններից` մասնավորապես հաշվի առնելով, որ «դուստր կուսակցություններից» որևէ մեկը չարդարացրեց իր սպասելիքները և չմտավ ԱԺ։ Նոր քաղաքական պրոյեկտներ գծելու անհրաժեշտությունը բացատրվում է նաև դրանով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ 2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց. Սուրենյան (լուսանկար) Հայտնաբերվել է 237 մլն տարի առաջ ապրած ամբողջությամբ ծովային երկկենցաղի գոյության առաջին վկայությունը (Լուսանկարներ) Նշվել են Եվրոպայի՝ պլաստիկով ամենից շատ աղտոտված գետերը (Լուսանկարներ) Հայտնաբերվել է էվոլյուցիոն անցման նոր տեսակ, որն ընթանում է առանց զանգվածային անհետացման Գիտնականները վերականգնել են գրեթե 2 000 տարի առաջ գլխատված և Շոտլանդիայում հռոմեական ամրոցի մոտ թաղված տղամարդու դեմքը (լուսանկար) Մանկական վզնոց և 38 մետաղադրամ. ինչ են գտել գիտնականները Պոմպեյում՝ Վեզուվի ժայթքումից առաջ փակված պահարանում Հին տաճարների քարերը դարձել են տների հիմքեր․ հնագետները բացահայտել են մայաների լքված քաղաքի ճակատագիրը Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում Հաստ աղիքի քաղցկեղի վաղ նշաններ. Ինչպես հայտնաբերել հիվանդությունը Վիրջինիայի և Վաշինգտոնի իշխանությունները հայց են ներկայացրել Թրամփի հաղթական կամարի կառուցման դեմ Տուսկը հրաժարվել է փոխզիջումից Սահմանադրական տրիբունալի հարցում․ «Գոռգոռոցները, սուտն ու ծեծկռտուքը չեն կարող իրավունքի աղբյուր լինել Լեհաստանում» McDonald’s-ը հայտնվել է դատական սկանդալի կենտրոնում՝ խոզի մսով սենդվիչի բաղադրության պատճառով․ դատարանը հայցի մի մասը չի մերժել Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել
Ամենադիտված