Շրջափակման ժամանակ խոսել ընտրություններից, պաշտոնանկություններից, մեղմ ասած դավաճանություն է. ԱՀ պետնախարարի խորհրդական
Բլոգոսֆերա
Շրջափակման ժամանակ խոսել ընտրություններից, պաշտոնանկություններից, մեղմ ասած դավաճանություն է՝ թշնամու օրակարգի սպասարկում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը:
«Մենք ունենք մեկ նպատակ՝ միասնական ջանքերով շարունակել պայքարելը հանուն ճգնաժամի հաղթահարման, հանուն Արցախի հայկական ապագայի»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թվմասյանը հայտնել էր արտահերթ նախագահական ընտրություններում իր հնարավոր մասնակցության մասին: Բացի այդ լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հնարավոր պաշտոնանկության մասին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում