Ալեն Սիմոնյանն այսօր հարցաքննվելու է Լեւոն Երանոսյանի կողմից նռնակի նետելու գործով
Իրավունք
Հունվարի 16-ին՝ ժամը 11:00-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Մասիվի նստավայրում տեղի է ունենալու 2018 թ. Լեւոն Երանոսյանի կողմից նռնակի նետման գործով տուժող Ալեն Սիմոնյանի հարցաքննությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ հասարակայնության հետ կապերի ու հաղորդակցության վարչությունից։
Ըստ մեղադրական եզրակացության, Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։
Հիշեցնենք, որ դատարան գործը ստացվել է 2019-ին մարտի 27-ին, երբ Ալեն Սիմոնյանը ԱԺ նախագահ չէր:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)