Մարտունի համայնքում 2022 թվականին գրանցվել է 906 ծնունդ, 572 մահ
ՀասարակությունԳեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում 2022 թվականին գրանցվել է 906 ծնունդ, 572 մահ, 463 ամուսնություն, 56 ամուսնալուծություն։
Ինչպես տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման Մարտունու տարածքային սպասարկման գրասենյակի պատասխանատու Մարինե Հակոբյանը, 2021 թվականի համեմատ թեեւ Մարտունի համայնքում ծնունդները նվազել են 77-ով, սակայն 72 –ով էլ նվազել են մահվան դեպքերը։
2022-ին 2021 թվականի համեմատ 108- ով ավելացել են գրանցված ամուսնությունները, 11-ով՝ ամուսնալուծությունները։