Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում․ Կոմիտասի պողոտայում բախվել են 2 Mercedes, 2 Opel, Hyundai Sonata, Nissan և Chevrolet մակնիշի ավտոմեքենաները
Արտակարգ Պատահար
Երեկ՝ հունվարի 15-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում բախվել են Mercedes E320, Mercedes C180, Hyundai Sonata, Nissan, Chevrolet, Opel Zafira և Opel Asrta մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունենրի՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վթարի փաստով Պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում