Պլասիդո Դոմինգոյին կրկին մեղադրել են սեռական ոտնձգությունների համար
ԺամանցԻսպանացի երգչուհին, ով ցանկացել է չհրապարակել իր ինքնությունը, կիրակի օրը` հունվարի 15-ին, La Sexta հեռուստաալիքի եթերում ասել է, որ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն բռնաբարել է իրեն 2000-ականների սկզբին։
«Առաջին անգամ ես անհարմարություն զգացի, երբ մենք փորձ էինք անում: Նա (Պլասիդոն) ասաց ինձ բոլորի ներկայությամբ. «Լսիր, կարելի՞ է ես ձեռքս քո գրպանում դնեմ»։ Ես հագել էի տաբատ՝ ասեղնագործված գրպանով,- Reuters-ը մեջբերում է երգչուհուն։- «Ես վատ զգացի, մինչդեռ մտածում էի, որ կարող եմ պատասխանել։ Բայց եթե ես նրան ասեի՝ ոչ, հետևանքներ կլինեին, իսկ եթե ասեի՝ այո... չեմ էլ ուզում դրա մասին մտածել»։
Երգչուհին ասել է, որ դեպքի մասին չի հայտնել իր վերադասներին։ Պլասիդո Դոմինգոյի ներկայացուցիչները չեն արձագանքել գործակալության՝ մեղադրանքների վերաբերյալ մեկնաբանություն տալու խնդրանքին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դոմինգոն դարձյալ հայտնվել էր համանման իրավիչակում, երբ Բուենոս Այրեսում գտնվելու ընթացքում նա օգտվել էր մի կնոջ սեքսուալ ծառայություններից, ով վատ համբավ ունեցող տեղական յոգայի դպրոցի անդամ էր։