Ինչ իրավիճակ է Լարսում Լույս չի լինի. հասցեներ Բժիշկը զգուշացրել է կծու սննդի պատճառով ստամոքսի քաղցկեղի առաջացման ռիսկի մասին Կրասնոյարսկի երկրամասում թռիչքի ընթացքում ուղևորատար ուղղաթիռի պատուհանն ընկել է CNN․ Զելենսկին աջակցել է Ռուսաստանի հետ եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին Կողոպուտ, սպանություն և ինքնության գողություն․ Ավստրալիայում փախուստից 30 տարի անց երկրի ամենաաղմկահարույց հանցագործներից մեկը կկանգնի դատարանի առաջ Պուտինը Կադիրովի 20-ամյա որդուն պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանով Մաքսանենգները փոխում են մարտավարությունը. 140 միգրանտ մեկ նավակով հասել է Բրիտանիա Սեպտեմբերի 7-13-ի ֆինանսական հորոսկոպը. ով կշահի այս շաբաթվա նոր եկամուտից, և ով կբախվի թաքնված ծախսերի Տարոյի աստղագուշակ սեպտեմբերի 7-ի համար. Ցուլ՝ ամրապնդեք այն, ինչ արդեն արդյունքներ է բերում, Կարիճ՝ թողեք անցյալը, առանց նորից վախենալու Օլիմպիական եռակի չեմպիոնը վերադառնում է մեծ սպորտ Խոսո՞ւմ եք ձեր ընտանի կենդանու հետ․ գիտնականները պարզել են՝ ինչ է դա նշանակում 

Բաց նամակ Հայաստանում բնապահպաններին ճնշելու դեպքերի վերաբերյալ

Հասարակություն

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ թիմը ներկայացրել է բաց նամակ Հայաստանում բնապահպաններին ճնշելու դեպքերի վերաբերյալ, որում մի շարք հայաստանյան ՀԿ-ներ խնդրանքով դիմում են

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ որպես ՀՀ Սահմանադրության երաշխավոր,

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին,

ՄԱԿ-ի իրավապաշտպանների վիճակի հարցերով հատուկ զեկուցող Մերի Լոուլորին,

Օրհուսի կոնվենցիայի ներքո բնապահպանների հարցերով հատուկ զեկուցող Միշել Ֆորսթին՝ իրենց լիազորությունների շրջանակում արձագանքել Հայաստանում ստեղծված իրավիճակին՝ կապված հանքարդյունաբերական բիզնեսի կողմից իրավապաշտպանների և բնապահպանների նկատմամբ իրականացվող ճնշումներին, և պաշտպանել մեր մաքուր և առողջ շրջակա միջավայրում առողջ ապրելու իրավունքը։ Նամակը ստորագրել են 40 ՀԿ-ներ:

Ստորեւ ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ. «Մենք, լինելով Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպություններ,  բնապահպաններ և իրավապաշտպաններ, դիմում ենք ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ որպես ՀՀ Սահմանադրության երաշխավոր, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին, ՄԱԿ-ի  իրավապաշտպանների վիճակի հարցերով հատուկ զեկուցող Մերի Լոուլերին, Օրհուսի բնապահպանների հարցերով հատուկ զեկուցող Միշել Ֆորսթին՝ խնդրելով իրենց լիազորությունների շրջանակում արձագանքել Հայաստանում ստեղծված իրավիճակին՝ կապված հանքարդյունաբերական բիզնեսի կողմից  իրավապաշտպանների և բնապահպանների նկատմամբ իրականացվող ճնշումներին և պաշտպանել մեր մաքուր և առողջ շրջակա միջավայրում առողջ ապրելու իրավունքը։

Հանքարդյունաբերական բիզնեսը արշավ է սկսել մարդու «կանաչ» իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանների դեմ։ Որպես մանիպուլյացիա ակտիվորեն օգտագործվում է Արցախի «կյանքի» ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի պսևդոբնապահպանների թեման։ Դատական իշխանությունն, իր հերթին, հօգուտ բիզնեսի անընդունելի որոշումներ է կայացնում բնապահպանների նկատմամբ՝ անտեսելով ազգային օրենսդրությունը և վավերացված միջազգային կոնվենցիաները, որոնց համաձայն պետությունը կրում է միջազգային պարտավորություններ։ Մասնավորապես խախտվել են․

1)            ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածը. «Շրջակա միջավայրի պահպանությունը և կայուն զարգացումը», 2-րդ կետը. «Յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել շրջակա միջավայրի պահպանության մասին»: Խոչընդոտվում է ՀՀ քաղաքացիների սահմանադրական պարտավորությունների կատարումը։

2)            ՀՀ Սահմանադրության 42 հոդվածը․ «1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը»:

3)            «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետը. «Տեղեկատվություն տնօրինողն անհապաղ հրապարակում կամ այլ մատչելի ձևով հանրությանը տեղեկացնում է իր տնօրինության տակ գտնվող այն տեղեկությունը, որի հրապարակումը կարող է կանխել պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանը սպառնացող վտանգը»։

4)            «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիայի 3-րդ հոդվածը. «Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան իրենց իրավունքներն իրականացնող անձինք իրենց գործունեության համար չենթարկվեն որևէ ձևով պատժի, հետապնդման կամ հալածանքի։ Սույն դրույթը չի խաթարում ազգային դատարանների լիազորությունը՝ որոշումներ կայացնել դատական ողջամիտ ծախսերի հատուցման համար, որոնք կապված են դատավարությունների հետ»։

Նախկինում էլ հանքարդյունաբերական բիզնեսի առճակատումը բնապահպանների, ինչպես նաև ազդակիր համայնքների բնակիչների դեմ ակնհայտորեն է դրսևորվել: Բիզնեսը բազմիցս հայցեր է ներկայացրել դատարան, որոնք բավարարվել են։ Ավելին, դատարաններն անհիմն բավարարել են հանքարդյունաբերական բիզնեսի հայցերն ընդդեմ պետական մարմինների, որոնք օրենքով սահմանված կարգով պատժամիջոցներ են կիրառել անպատասխանատու բիզնեսի նկատմամբ։ Դատական որոշումների հետևանքով անպատասխանատու բիզնեսն անպատիժ գործելու հնարավորություն է ստացել՝ վստահ լինելով, որ իր գործունեության հետևանքով ի հայտ եկած սոցիալական և բնապահպանական որևէ խնդիր չի ազդի իր շահերի վրա։

Մարդու իրավունքների խախտումներն ամրագրված են միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հատուկ զեկուցողի, Մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպական ֆեդերացիայի և այլնի կողմից։ Այս կազմակերպությունների հաշվետվությունները դրված էին պետական մարմինների սեղանին, սակայն արձագանք չեղավ։ Այժմ հարձակումների թիրախ է դարձել բնապահպան և անկախ լրագրող Թեհմինե Ենոքյանը։

Թեհմինե Ենոքյանը բախվել է հանքարդյունաբերական բիզնեսին, որովհետև պաշտպանել է իր հարազատ Գնդեվազ գյուղի բնակիչների շահերը, երբ Գնդեվազը հայտնվեց Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրի ազդեցության տակ: Նա մինչ օրս շարունակում է պաշտպանել արդեն խոշորացված Ջերմուկ համայնքի ողջ բնակչության շահերը՝ կոչ անելով պահպանել հայտնի Ջերմուկ առողջարանը, Որոտան և Արփա գետերի մաքուր ջրերը, խթանել այլընտրանքային՝ «կանաչ» զարգացումը, այսինքն այն ամենը, ինչի մասին միջազգային հարթակներում խոսում է ՀՀ կառավարությունը: Լինելով լրագրող և ակտիվ հասարակական գործիչ՝ Թեհմինե Ենոքյանն արձագանքում է ահազանգերին, երբ մարդիկ դիմում են իրեն՝ ներկայացնելով շրջակա միջավայրի և առողջության համար վտանգների հետ կապված իրենց խնդիրները:

Թեհմինե Ենոքյանի հրապարակած նյութերում և ֆիլմերում բացակայում են բռնության կոչերը, վիրավորական արտահայտությունները: Բազմաթիվ դատական գործերը, որոնք հարուցվել են Թեհմինե Ենոքյանի դեմ, այլ բնապահպանների և այն տեղացիների դեմ, ովքեր համաձայն չեն, որ իրենց համայնքում զարգանա հանքարդյունաբերական բիզնեսը, վկայում են այն մասին, որ Թեհմինե Ենոքյանին թիրախավորում են՝ փորձելով վախեցնել և լռեցնել նաև տեղի ակտիվ բնակիչներին և այլ բնապահպաններին:

2018 թվականից «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ Թեհմինե Ենոքյանի հարուցված քաղաքացիական գործով ընկերությունը պահանջել է 1 300 000 ՀՀ դրամ վնասի փոխհատուցում նրա՝ հանրահավաքի ժամանակ հրապարակային արված դատողական գնահատականների համար։

Առաջին ատյանի դատարանը Ընկերության հայցը բավարարել է մասնակի՝ ամբողջությամբ մերժելով վնասի հատուցման պահանջը:

2022 թվականի հուլիսի 22-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը գրավոր ընթացակարգով գործը քննելով, առանց Թեհմինե Ենոքյանի նյոթական վիճակը գնահատելու, պարտավորեցրեց Թեհմինե Ենոքյանին վճարել 1 224 000 ՀՀ դրամ ընկերությանը, ինչպես նաև պարտավորեցրել է հերքել արված հայտարարությունը, իսկ ՀՀ Վճռաբեկ դատարանը ՀՀ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բերված Թեհմինե Ենոքյանի բողոքը վարույթ չի ընդունել:

2022 թվականի հունվարի 3-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակեց իր թիվ 80 կարծիքը  «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն ընդդեմ Թեհմինե Ենոքյանի» գործով։

Ամփոփելով կատարված վերկլուծությունը՝ Խորհուրդը եզրակացնում է, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վերոհիշյալ որոշումըԹեհմինե Ենոքյանի տեղեկություններ ու գաղափարներ տարածելու իրավունքի անհամաչափ միջամտություն է։

Դրան հաջորդեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի 6 000 000 ՀՀ դրամ վնասի փոխհատուցման պահանջով հայցը, որը ներկայացվել է մի հրապարակման համար, որտեղ Թեհմինե Ենոքյանը չի հանդիսանում սկզբնաղբյուր։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 21,87 %-ի սեփականատերը Հայաստանի Հանրապետությյունն է՝ ի դեմս ՀՀ կառավարության: Այսինքն, ըստ էության, այս հայցը ներկայացվել է նաև ՀՀ կառավարության անունից։

Հայաստանի Հանրապետությունում, բնապահպանները և համայնքի բնակիչները, ովքեր  պաշտպանում են իրենց մաքուր և առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը, մնացել են մենակ իրենց պայքարում և թիրախավորվում են հանքարդյունաբերական ընկերությունների կողմից։

ՀՀ կառավարությունը  չի պաշտպանում այդ քաղաքացիների իրավունքներն ու դիրքորոշումները և մի կողմ է քաշվել այդ գործընթացներից՝ ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված և ՀՀ ԱԺ-ի կողմից հաստատած որոշումներով երբեմն տպավորություն թողնելով, որ պաշտպանում է հենց հանքարդյունաբերողներին։

Վերոնշյալ դեպքերն ու հանգամանքները փաստում են, որ Հայաստանի Հանրապետությունում վտանգված է մարդու խոսքի ազատությունը, փորձ է արվում սահմանափակել կարծիքի ազատ արտահայտման իրավունքը, ճնշել և վախեցնել բնապահպաններին, որպեսզի բիզնեսների կողմից բնության նկատմամբ իրականացվող հանցագործությունները մնան աննկատ և անպատիժ։ Սպառնալիքներ են ստեղծում բնապահպանների ֆիզիկական և սոցիալական գործունեության համար, ստեղծում են սոցիալական լարվածություն հասարակության տարբեր խմբերի միջև, վտանգում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պաշտպանության գործընթացը, ինչն էական հետքայլ է Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական արժեքներից և մարդու իրավունքների դավանումից:

Կոչ ենք անում ձեզ, ձեր լիազորությունների և ստանձնած առաքելության շրջանակներում գնահատական տալ ստեղծված իրավիճակին և գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետությունում բնապահպանների և, մասնավորապես, Թեհմինե Ենոքյանի իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

«Էկոլոգիական Հասարակական միություն» ՀԿ

Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն

«Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ

«Դալմա֊Սոնա» կրթա֊մշակութային, սոցիալ֊բնապահպանական հիմնադրամ

«Հայաստանի Անտառներ» բնապահպանական ՀԿ

«Թրանսփերնեսի ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

 «Սինեմարթ» ԵՀԿ

 «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ

 «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ

 «Գոյ» բնապահպանա-իրավական ՀԿ

 «Կանանց իրավունքների տուն» ՀԿ

 «Երեւանի մամուլի ակումբ» ՀԿ

 «Փինք» իրավապաշտպան ՀԿ

 «Յանուս» իրավական ՀԿ

 «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ

 «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ

 «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ

 «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ

 Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

 Ժուրնալիստների «Ասպարեզ» Ակումբ

 Գորիսի Մամուլի ակումբ

 «Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ

 «Սպիտակի հելսինկյան խումբ» ՀԿ

 «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ

 «Երիտասարդները հանուն փոփոխության» ՀԿ

 «Փրո Փոուզ» կենդանապաշտպան կազմակերպություն

 «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ

 «Խաղաղության երկխոսություն» ՀԿ

 «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների  պաշտպանության ՀԿ

 «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ

 «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

 Ինֆորմացիայի ազատության կենտրոն

 «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ

 Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա

 «Էկոլոգիական իրավունք» ՀԿ

 «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ

 Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

 «Բայազետ» կենտրոն ՀԿ

 «Հանրային վերահսկողություն» ՀԿ

 «Նոր հորիզոններ» ՀԿ

 «Իրավունքի ուժ» ՀԿ

 «Հաջողակ կին» երիտասարդական ՀԿ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչ իրավիճակ է ԼարսումԼույս չի լինի. հասցեներԲժիշկը զգուշացրել է կծու սննդի պատճառով ստամոքսի քաղցկեղի առաջացման ռիսկի մասին Կրասնոյարսկի երկրամասում թռիչքի ընթացքում ուղևորատար ուղղաթիռի պատուհանն ընկել է CNN․ Զելենսկին աջակցել է Ռուսաստանի հետ եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին Կողոպուտ, սպանություն և ինքնության գողություն․ Ավստրալիայում փախուստից 30 տարի անց երկրի ամենաաղմկահարույց հանցագործներից մեկը կկանգնի դատարանի առաջ Պուտինը Կադիրովի 20-ամյա որդուն պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանով Մաքսանենգները փոխում են մարտավարությունը. 140 միգրանտ մեկ նավակով հասել է Բրիտանիա Սեպտեմբերի 7-13-ի ֆինանսական հորոսկոպը. ով կշահի այս շաբաթվա նոր եկամուտից, և ով կբախվի թաքնված ծախսերիՏարոյի աստղագուշակ սեպտեմբերի 7-ի համար. Ցուլ՝ ամրապնդեք այն, ինչ արդեն արդյունքներ է բերում, Կարիճ՝ թողեք անցյալը, առանց նորից վախենալու Օլիմպիական եռակի չեմպիոնը վերադառնում է մեծ սպորտ Խոսո՞ւմ եք ձեր ընտանի կենդանու հետ․ գիտնականները պարզել են՝ ինչ է դա նշանակում Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4362-ի Վրաստանը Ղազախստանին է արտահանձնել 1,5 մլն դոլարի անշարժ գույքի խարդախության մեջ կասկածվող անձին Ռյազանի նավթավերամշակման գործարանին հարվածից շարքից դուրս է եկել հզորությունների ավելի քան 77%-ը «Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է Նոր առաջարկներ՝ պատերազմի ավարտի շուրջ․ Զելենսկին մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ում բենզինը ռեկորդային թանկացել է Ցորենի գինն իջել է. բայց երբեք մեր սպառողը չշահեց․ պատգամավոր Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում Սպասվում է կարկուտ, անձրև․ Եղանակն առաջիկա օրերինՈ՞ր հասցեներում ջուր չի լինի սեպտեմբերի 7-ինԿարիճ, Խոյ, Երկվորյակներ և Այծեղջյուր՝ Թամարա Գլոբայի հորոսկոպում՝ երկուշաբթի, սեպտեմբերի 7-ի համար Կարտելների ստորգետնյա պատերազմը․ ինչպես են թմրավաճառները Մեքսիկայից ԱՄՆ թունելներ փորում ԱՄՆ-ն ականազերծել է Հորմուզի նեղուցը Շոգը չորացնում է արոտավայրերը և վնասում պանիրը․ Ֆրանսիան բախվել է կլիմայական նոր մարտահրավերի Վարորդական իրավունք ստանալու նոր կարգավորումները․ տեսական քննության հարցաշարից մինչև լիցենզավորված ավտոդպրոցներ Քաղաքական գործիչների տվյալները հայտնվել են համացանցում UFC-ի նախագահի կոշտ արձագանքը Արման Ծառուկյանի պնդումներին Այս պատերազմը պետք է արդար ավարտվի․ Զելենսկի Գազամատակարարման վթարային դադարեցում. ո՞ր հասցեներում գազ չի լինի Թրամփը թխահե՞ր է դարձել. ԱՄՆ նախագահի նոր սանրվածքը պայթեցրել է սոցցանցերը (Լուսանկարներ) Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է անցկացնում․ մանրամասներ Թրամփը ցանկանում է ոչ միայն ավարտել պատերազմը, այլև երկարաժամկետ խաղաղություն հաստատել Ուկրաինայում․ Քուշներ 2 մլրդ 407 մլն դրամ՝ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նորոգման համար (տեսանյութ)16-ամյա վարորդը «Մերսեդես»-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավորներ Բեռնատարը հայտնվել է երկաթուղային գծերի վրա՝ էլեկտրագնացքի դիմաց․ վարորդը մահացել Է. ՌԴԱվերածություններ Գեղարոտում ուժգին քամու հետևանքով․ տապալվել են էլեկտրասյուներ, վնասվել են գազախողովակներ Կենդանակերպի 4 նշաններ, որոնք կհաղթահարեն խոչընդոտները և կօգտվեն հաջողակ հնարավորությունից սեպտեմբերի 7-ին Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Էներգոդարի շուկային, կան վիրավորներ Իսրայելից վերջին երեք տարում գրեթե 1,4 հազար բժիշկ է հեռացել․ տասնամյակի ընթացքում ցուցանիշն աճել է 94%-ով Օվերչուկ․ Հայկական արտադրանքի արտահանման վերահասցեավորումը չի փոխարինել ռուսաստանյան շուկային Փարիզի արվարձանում գազի պայթյունից 2-ամյա երեխա է զոհվել Հռոմի պապ Լևոն XIV-ն հանդես է եկել հայտարարությամբ Ադրբեջանցիների հետ լեզվակռի՞վ է եղել. մանրամասնում է Կոռնիձորի համայնքապետը Միրզոյանն ուղևորվում է Ռիգա. սպասվում են բարձրաստիճան հանդիպումներ ու քննարկումներ Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. ՄանրամասներԿաբո Վերդեում դեռահասներով լի ավտոբուսն ընկել է կիրճը. Կան զոհեր«Միսս աշխարհ 2026» գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչը Ի՞նչ է քննարկել Պուտինը Ուիթքոֆի և Քուշների հետ. Կրեմլում բացահայտել են բանակցությունների առանցքային թեմաները
Ամենադիտված