33-ամյա երիտասարդը մեքենայում ապօրինի զենք և զինամթերք էր պահում
Հասարակություն
Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հունվարի 15-ին, ժամը 04.30-ին, Մոլդովական փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի զենք և զինամթերք կրելու կասկածանքով ձերբակալել և Նոր Նորքի բաժին են ներկայացրել 33-ամյա մի երիտասարդի՝ իր վարած «Մերսեդեսով» հանդերձ:
Ոստիկանությունից հայտնում են, որ բաժնում երիտասարդը մեքենայի սրահից ոստիկաններին է ներկայացրել օդաճնշիչ ատրճանակ և գնդակներով լիցքավորված պահեստատուփ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն