Մահացել է Ջինա Լոլոբրիջիդան
Լուսանկարներ
Մահացել է 50-60-ականների կուլտային իտալացի դերասանուհի,« Ֆանֆան Տյուլպանի» և «Փարիզի Աստվածամոր տաճարը» ֆիլմերի աստղ Ջինա Լոլոբրիջիդան, գրում են միջազգային ԶԼՄ-ները։ Իր կյանքի վերջին տարիներին նա արժանի հանգիստ է վայելել Իտալիայի իր վիլլայում՝ իր ազատ ժամանակն անցկացնելով քանդակներ ստեղծելով, այգեգործությամբ զբաղվելով և նվագելով։ Դերասանուհին բազմիցս ասել է, որ իր ընտանիքում բոլոր կանայք երկարակյաց են եղել։ Նրա մորաքույրն ապրել է 113 տարի, իսկ նրա մեծ մորաքույրը ժամանակին համարվում էր ամենատարեց իտալացին և ծրագրում էր հաղթահարել 100 տարեկանի պատնեշը։
«Դերասանուհու մահվան պատճառը դեռ չի նշվում, սակայն, հաշվի առնելով նրա տարիքը, դա, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել բնական պատճառներով»,-հաղորդում են պարբերականները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)