162 կողմ և 35 դեմ ձայներով ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Քրիստինե Մկոյանը
ԻրավունքԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Քրիստինե Մկոյանը։ Այս մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհուրդը։
2023 թվականի հունվարի 16-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց։ Նիստի օրակարգում ներառված էր Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության հարցը:
Ըստ քվեարկության արդյունքների՝ 162 կողմ և 35 դեմ ձայներով ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց առաջադրված միակ թեկնածուն՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի Վարչական պալատի դատավոր Քրիստինե Մկոյանը։