Փաշինյանի գլխավորությամբ այսօր շարունակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022թ. գործունեության հաշվետվության քննարկումը
ՀայաստանՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր շարունակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022թ. գործունեության հաշվետվության քննարկումը:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, ԿԳՄՍ ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:
Մտքերի փոխանակության ձևաչափով շարունակվել են ԿԳՄՍ բարեփոխումների վերաբերյալ զեկուցումները: Քննարկման առարկա են դարձել սպորտի և ֆիզիկական կուլտուրայի, գրահրատարակչության և գրադարանային քաղաքականության, մշակութային և գեղարվեստական կրթության, հուշարձանների պահպանության, մշակութային հաստատությունների կառավարման ոլորտների բարեփոխումները: