Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ փոխնախագահը քննարկել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը
Արտաքին Քաղաքական
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) քաղաքականության և գործընկերության գծով փոխնախագահ Մարկ Բոումենի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը և համագործակցության հնարավոր նոր ուղղությունները:
Փոխվարչապետն առանձնահատուկ կարևորել է ՎԶԵԲ-ի համագործակցությունը մասնավոր հատվածի հետ՝ շեշտելով դրա կարևորությունը Հայաստանում բիզնես մշակույթի զարգացման և բիզնեսների թափանցիկության բարձրացման տեսանկյունից:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ենթակառուցվածքների զարգացման, մասնավորապես ճանապարհաշինության և էներգետիկայի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:
Անդրադարձ է կատարվել ՎԶԵԲ-ի դերին նաև ֆոնդային շուկայի զարգացման գործում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)