Օգտատերերը դժվարացել են լուծել մաթեմատիկայի դպրոցական դասագրքի առաջադրանքը
ԱյլՄաթեմատիկայի դպրոցական դասագրքի պարզ կոտորակով խնդիրը դժվարություններ է առաջացրել Facebook սոցիալական ցանցի ռուսաստանցի օգտատերերի համար։ Սա գրավել է «Двач» Telegram ալիքի ուշադրությունը։
«Ֆեյսբուքում փորձում են լուծել այս օրինակը։ Մեկնաբանություններում, որոնք արդեն 60 հազարից ավելի են, չեն կարողանում կողմնորոշվել»,- գրել են հեղինակները։
Նշվում է, որ սոցիալական ցանցերում օգտատերերը ստանում են արմատապես տարբեր պատասխաններ․ ոմանք վստահ են, որ ճիշտ լուծումը 4-ն է, մյուսները կարծում են, որ պատասխանը պետք է լինի ի վերջո 1: Երկու կողմերն էլ հակառակորդներին կշտամբում են կանոնները չիմանալու համար։
Google որոնողական համակարգում գտնվող հաշվիչի միջոցով համակարգը ցույց է տվել, որ ճիշտ պատասխանը 4 է։