Լա Լիգան դատական հայց է ներկայացրել ՖԻՖԱ-ի դեմ
Սպորտ
Լա Լիգայի ղեկավարությունը Սպորտային արբիտրաժային դատարան (CAS) հայց է ներկայացրել ընդդեմ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ), հայտնում է AS-ը։
Պատճառը Աշխարհի ակումբային առաջնության ձեւաչափի փոփոխությունն է, մասնավորապես՝ 2025 թվականից 32 թիմերի մասնակցությունը մրցաշարին։ Իսպանիայի առաջնության ղեկավարների կարծիքով՝ ՖԻՖԱ-ն թքած ունի ֆուտբոլային էկոհամակարգի վրա։ «Նա մտածում է միայն ակումբների փոքր խմբի մասին, երբ ֆուտբոլում կան բազմաթիվ լիգաներ, հազարավոր ակումբներ և խաղացողներ, որոնք չեն մասնակցում այս մրցաշարերին», - ասել են նրանք:
Աշխարհի առաջին ակումբային առաջնությունը կայացել է 2000թ.։ Գավաթի ներկայիս սեփականատերը անգլիական «Չելսին» է։ Մրցաշարում ամենաշատ հաղթանակներն ունի Մադրիդի «Ռեալը»՝ չորս հաղթանակով։
2023 թվականի Աշխարհի ակումբային առաջնությունը կկայանա Մարոկկոյում փետրվարի 1-ից 11-ը։ Դրանում կներկայացվեն վեց մայրցամաքային կոնֆեդերացիաների լավագույն ակումբները, ինչպես նաև Մարոկկոյի ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնի չեմպիոնը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում