Ստեփան Մնացականյանը 4 օրով կմեկնի Շվեյցարիա. գործուղման ծախսերը կհոգա հրավիրող կողմը
ՔաղաքականՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին 4 օրով գործուղում է Շվեյցարիա:
Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
- Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին 2023 թվականի փետրվարի 14-17-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)` Եվրոպական վիճակագիրների համաժողովի բյուրոյի հանդիպմանը մասնակցելու նպատակով:
- Ընդունել ի գիտություն, որ Ստեփան Մնացականյանի` Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
- Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն: